Ովսեեի մարգարեության մեկնություն 8:2

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Ինձ կկանչեն․ «Աստված իմ, մենք ճանաչեցինք Քեզ, մենք Իսրայելն ենք»։ (Սինոդական թարգ․)[2]
   
    Աղետները ժողովրդին Տիրոջն աղաղակել կստիպեն։ Սակայն Աստծուն դիմելով, ժողովուրդը կասի`«մենք Իսրայելն ենք», այսինքն՝ Աստծուն կհիշեցնի միայն իր ընտրյալ լինելու և ստացած երդումների մասին, այլ ոչ թե իսկապես կզղջա իր մոլորությունների համար։ Հավանաբար, հաջորդ համարի սկզբում 2−րդ համարի վերջին «մենք Իսրայելն ենք» խոսքերի կրկնության հետևանքով հունարենում և սլավոներենում այդ բառերը պատահաբար բաց են թողնվել:
--------------------------------
[2] (Էջմիածին թարգ․) Կ՚աղաղակեն դէպի ինձ. «Աստուա՛ծ, ճանաչեցինք քեզ.
(Արարատ թարգ․) Ինձ պիտի աղաղակի Իսրայելը. «Ո՜վ իմ Աստված, մենք ճանաչում ենք քեզ»։
(Գրաբար) Առ ի՛ս աղաղակեսցեն. Աստուած՝ ծանեաք զքեզ։