Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
5-6. «Կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրվում, խուլերը՝ լսում, մեռելները՝ հարություն առնում, և աղքատներին Բարի լուրն (Ավետարան) է քարոզվում»։ «Եվ երանի՜ նրան, ով չի գայթակղվի Ինձանով»։
Հովհաննեսի աշակերտների համար Փրկիչը արեց այն, ինչ պետք էր անել, և նրանք վերադարձան՝ իրենց առջև կատարված հրաշքների միջոցով համոզված լինելով, որ Նա է Մեսիան։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:4
Հովհաննես Ծործորեցի (†1338)
կոյրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրւում, խուլերը՝ լսում, մեռելները՝ յառնում, եւ աղքատներին քարոզւում է Աւետարանը:
Կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրվում, խուլերը՝ լսում, մեռելները՝ հառնում :
Սրանով իրականացնում է Եսայու մարգարեությունը. «Կույրերի աչքերը կբացվեն, խուլերի ականջները կլսեն, կաղը կվազի եղջերվի պես» և այլն (Ես. 35։5-6), բայց դու այս խոսքը երկու իմաստո՛վ հասկացիր: Թեպետ փոքրից սկսելով մինչև բարձրագույն հրաշքներն է թվում և վերջում իբրև կնիք դնելով ասում՝ «մեռելները՝ հառնում», սակայն ոչ միայն մեղքից դեպի արդարություն, այլև մահվանից՝ անմահություն, քանի որ դա է Միածնի բոլոր բարիքների գագաթնակետը, որով Նա հայտնեց ոչ միայն Իր [Աստված] լինելը, այլև թե ինչի՛ համար էր եկել: Որովհետև Ադամից սերված մեղքը մարդկանց մեջ տարածվեց, և նրանով [սկիզբ առած] մահը, [ասում է Տերը], Ինձնով է խափանվում, որպեսզի Իմ մասնավոր հարության առհավատչյայով հավատաք նաև ամենքի հարությանը:
Եվ աղքատները՝ ավետարանվում:
Հրաշքներից մեկն էլ սա է, որ աղքատներն ու տգետները կարգվել են երկնքի բարիքների ավետարանիչ: [Տերը սա] նրանց մասին էր ասում, որոնց ուղարկել էր քարոզության, որովհետև այնպիսի ժամանակ տնօրինվեց [Հովհաննեսի աշակերտների] այցելությունը, որ Տիրոջ աշակերտները նույնպես չերկմտեին: Նաև Հին [ուխտում] հարստությունն ու նյութական երկրի ժառանգությունն էին ավետարանվում Մովսեսի և այլ մարգարեների կողմից, իսկ այժմ աղքատությունն է քարոզվում ու գովաբանվում՝ ըստ այսմ. «Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթ. 5։3): [Տերը] սրանով Իր զորությունն է հայտնում, քանի որ աղքատությամբ շնորհում է հարստություն: Այլև մեղքերից աղքատությունն է ավետարանվում, որովհետև եկել է մեղքերը Վերացնողը՝ ըստ ձեր ուսուցչի 1 քարոզության:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
կոյրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրւում, խուլերը՝ լսում, մեռելները՝ յառնում, եւ աղքատներին քարոզւում է Աւետարանը
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:2
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: