Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 21:14

Հովհաննես Ծործորեցի

Տաճարի մէջ կոյրեր եւ կաղեր Յիսուսին մօտեցան, եւ նա բժշկեց նրանց:

 

    Տաճարում Նրան մոտեցան կույրեր ու կաղեր, և բժշկեց նրանց:

    [Իր մեջբերած] մարգարեության կատարումը հավաստի ցույց տալու և [Աստծո] տան վրեժխնդրության համար հրաշքներ է սկսում գործել: Նաև Իր իշխանությունն ու զորությունն է ցույց տալիս` ի մխիթարություն աշակերտների, ովքեր տրտմել էին Նրա մահվան [մասին լսելով]: Դրանով ցույց է տալիս, որ կամովին է այն կրելու և ոչ թե դա անելու է Իր անձի ցուցադրության ու մեծարանքի համար, որովհետև միայն խոսքո՛վ բժշկեց շատերին: Նաև հավաստում է, որ ճշմարտապես Դավթի որդին է մարմնով` ըստ մանուկների օրհնության, ուստի գութ ունի կաղերի ու կույրերի հանդեպ, ինչպես և նա 1143:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Տաճարի մէջ կոյրեր եւ կաղեր Յիսուսին մօտեցան, եւ նա բժշկեց նրանց:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 21:10