Եզեկիելի մարգարեության մեկնություն 28։11

Ա. Լոպուխին

11-15. «Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»։[11] «Մարդո՛ւ որդի, ողբա՛ Տյուրոսի թագավորի վրա բարձրացրու և ասա՛ նրան. «Այսպես է ասում Տեր Աստված. «Դու կատարելության կնիքն էիր, իմաստության լիությունը և գեղեցկության պսակը»:  «Դու գտնվում էիր Եդեմում՝ Աստծո պարտեզում․ քո զգեստները զարդարված էին ամեն տեսակի թանկարժեք քարերով՝ սարդիոն, տպազիոն և ադամանդ, ոսկեքար, եղնգնաքար, հասպիս, շափյուղա, կարկեհան և զմրուխտ ու ոսկի՝ այն ամենը, ինչ հմտորեն դրված էր քո բույների մեջ և իջեցված էր քեզ վրա՝ պատրաստվել է քո ստեղծման օրը»։ «Դու օծված քերովբե էիր, որպեսզի հովանի լինեիր, և Ես քեզ այդպիսին կարգեցի. դու Աստծո սուրբ լեռան վրա էիր, քայլում էիր հրե քարերի միջով»։  «Դու կատարյալ էիր քո ճանապարհներում քո ստեղծման օրից, մինչև որ քեզանում անօրենություն գտնվեց»։ (Սինոդական թարգ․)
   
   Ողբ նրա վրա։ Տյուրոսի թագավորի վրա ողբը հաջորդում է նրա դեմ հնչած մարգարեությանը, ճիշտ այնպես, ինչպես որ Տյուրոսի վրա նմանատիպ ողբը հաջորդում է այդ քաղաքի մասին մարգարեությանը (26--րդ և 27-րդ գլուխներ)՝ այդպիսով լավագույնս արտահայտելով այն ափսոսանքը, որով Տերը պատժում է մեղավորին։ Ինչպես ասացվածքում է ասվում՝ «de mortuis aut bene aut nihil», և այս ողբը, ինչպես և այն մեկը, նվիրված է հանգուցյալի մեջ եղած բարի հատկանիշները պատկերելուն, և դեռ նույնիսկ ավելին՝ այն իրենից ներկայացնում է մի խանդավառ ճառախոսություն (նվազագույն դեպքում՝ իր առաջին և հիմնական հատվածի պարագայում՝ 12-15-րդ համարներ):

   «Կնիք» - այս բառը, ինչպես և եբրայեցերենում (օրինակ՝ Միշնայում) նշանակում էր, ինչպես մեզ մոտ, ավարտ, ամբողջականություն:

   «Կատարելության» - եբրայեցերենում՝ «տոխնիտ»։ Այս բառը գործածվում է նաև 43:10-րդ համարում, որում նշանակում է չափ, խնամքով պատրաստված մանրակերտ (հմմտ. Ասորերեն «տակինտու» - «հոգածու պատրաստություն», «շքեղություն»)։ Յոթանասնից թարգմանության մեջ՝ «նմանություն» (այսինքն՝ նմանություն Աստծուն, Աստծո ամենակատարյալ նմանությունը)։ Սա պետք է որ արդյունք լինի «տաբնիտ» տարընթերցման: Տյուրոսի թագավորի այս կատարելությունը նույնքան ներքին է, որքան որ՝ արտաքին. նա իմաստուն և գեղեցիկ է: Սակայն «իմաստության լիությունը» արտահայտությունը բացակայում է Վատիկանյան և մի շարք այլ ձեռագրերում։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. «Մարդո՛ւ որդի, ո՛ղբ ասա Տիւրոսի իշխանի վրայ եւ ասա՛ նրան.
(Արարատ թարգ․) Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) ղև եղև բան Տեառն առ իս՝ ասէ. Որդի մարդոյ՝ ո՛ղբս առ 'ի վերայ իշխանին Տիւրոսի,