Անգեի մարգարեության մեկնություն 2։3

Ա․ Լոպուխին

«Այժմ ասա Հուդայի ազգից Սաղաթիելի որդի Զորաբաբելին, մեծ քահանա Հոսեդեկի որդի Հեսուին և ժողովրդի բոլոր մնացորդներին». (Սինոդական թարգ․)[3]
   
   Սակայն ժողովրդական զանգվածների նախանձախնդրությունը հեշտությամբ կարող էր թուլանալ, և մարգարեն, հավանաբար, արդեն իսկ ժողովրդի մեջ հուսահատության որոշ նշաններ էր նկատում, ինչով էլ, միգուցե, բացատրվում է այն հանգամանքը, որ (ի տարբերություն Անգե. 1:1 համարի) այստեղ քարոզի հասցեատերերի մեջ նոր խմբի անուն է ավելանում` «վեել−շեերիտ խաամ»` և ժողովրդի բոլոր մնացորդներին: Կեննիկոտտի 155−րդ ձեռագրի համաձայն՝ առկա է նաև «կոլ (շեերիտ)» մասնիկը։ Յոթանասնիցում «proj pantaj touj kataloipouj tou laou» տարբերակն է (սլավոներենում` «ու մնացած բոլոր մարդկանց»):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Ասա Յուդայի ազգից Սաղաթիէլի որդի Զորոբաբէլին, մեծ քահանայ Յոսեդեկի որդի Յեսուին եւ ժողովրդի բոլոր մնացորդներին.
(Արարատ թարգ․2:2) «Հուդայի կառավարիչ՝ Սաղաթիելի որդի Զորաբաբելին ու Հովսեդեկի որդի Հեսու քահանայապետին և ամբողջ մնացորդ ժողովրդին ասա՛.
(Գրաբար) Ասա Զորաբաբէլ որդի Սաղաթիելի յազգէ Յուդայ, եւ ցՅեսու Յովսեդեկեայ քահանայ մեծ, եւ ցամենայն մնացորդս ժողովրդեանն.