Ովսեեի մարգարեության մեկնություն 4:13

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Լեռների գագաթներին զոհ են մատուցում և բլուրների վրա խունկ են ծխում՝ կաղնու,  կաղամախու և բևեկնու տակ, քանի որ դրանց ստվերը լավն է, այդ պատճառով էլ ձեր դստրերը պոռնկանում են , և ձեր հարսները շնանում են ։ (Սինոդական թարգ․) [13]
   
    Լեռների գագաթները, բլուրները, մեծ ծառերի ստվերները հեթանոսական կռապաշտության սիրելի վայրերն էին (Թվեր․ 33:52, Բ Օր․ 12:2, Ես․ 15:2, 14:13  և այլն)։ Սլավոներեն «և եղևնու տակ» արտահայտությունը համապատասխանում է եբրայերեն « libneh», հունարեն «leukh» (Յոթանասնից)՝ սպիտակ բարդի, «peukh» (Սիմմահ, Թեոդոտիոն)՝ կեչի բառերին։ Իսրայելական թագավորությունում գերակշռում էր Աստարտի պաշտամունքը, միացված անառակության ու սեռական սանձարձակության հետ, որին էլ տրվում էին «դուստրերն» ու «հարսները»։

--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Լեռների գլխին զոհ էին մատուցում եւ բլուրների վրայ ողջակէզ էին անում կաղնիների, կաղամախիների եւ սաղարթախիտ ծառերի տակ, քանզի հովանին հաճելի էր նրանց. դրա համար ձեր դուստրերը կը պոռնկանան, եւ ձեր հարսները կը շնանան:
(Արարատ թարգ․) Սարերի գագաթներին զոհ են մատուցում և բլուրների վրա՝ կաղնու, կաղամախու և բևեկնու տակ, խունկ են ծխում, որովհետև նրանց հովանին դուրեկան է։ Ուստի ձեր դուստրերը պոռնկանում են, և ձեր հարսները շնություն են անում։
(Գրաբար) Ի գլուխս լերանց զոհէին՝ և ի վերայ բլրոց զենուին, ի ներքոյ կաղնեաց՝ և կաղամախեաց՝ և վարսաւոր ծառոց. զի հաճո՛յ թուէր հովանին։ Վասն այնորիկ պոռնկեսցին դստերք ձեր, և շնասցին հարսունք ձեր։