Ա․ Լոպուխին
Եվ դուք, եթովպացինե՛ր, կոչնչացվեք Իմ սրով: (Սինոդական թարգ․)[12]
Մարգարեն «հիշում է ինչ−որ ցեղի կամ ժողովրդի մասին, որը պատերազմել է Իսրայելի դեմ և չարախոսել է Աստվածային փառքը: Այսպիսով՝ մովաբացիներից ու ամմոնացիներից անցնում է եթովպացիներին կամ այն ազգերին, որոնք ապրում են արևելքում և բնակեցնում են այն երկիրը, որը սահմանակից է իսրայելցիների հարևան պարսիկների կամ եգիպտացիների երկրին, քանզի եգիպտական հողերը Եթովպիայի մի մասն են» (սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի, Սոփոնիայի մարգարեության մեկնություն // Աստվածաբանական բանբեր, 1895, հ. Բ, էջ 365): Քուշաների (եբրայերեն՝ «кушим») կամ եթովպացիների (հունարեն՝ «Αιθιοπες», սլավոներեն՝ «мурина») երկրի մասին տեղեկություններ ընթերցի՛ր «Տալկովայա Բիբլիա», հատոր Բ, էջ 549, 550: Քուշաներին դիմելով և, հավանաբար, միաժամանակ նաև նրանց հարևան և պատմականորեն նրանց հետ կապված եգիպտացիներին նկատի ունենալով (Եզեկ. 29:10, Ես. 20:3−5, Դ Թագ. 19:9)՝ մարգարեն Տեր Աստծու անունից սպառնում է, որ նրանք Տիրոջ սրից են պարտություն կրելու (եբրայերեն՝ «халлехарби», Ես. 66:16, Երեմ. 25:33): Մարդկային չափանիշներով՝ եթովպացիների զորությունը (Ես. 18:2, 7, Նավ. 3:8) կարող էր անհաղթահարելի թվալ, բայց Տեր Աստված ասում է, որ հենց Ինքն է եթովպացիների թշնամիներին գործակից լինելու: Եթովպիայի բնակիչների մաշկի սև գույնը (Երեմ. 13:23) քրիստոնեական սիմվոլիկայի համար «եթովպացիների», «մուրիների» մեջ չար ոգիների պատկերներ տեսնելու հիմք է ծառայել․ «Mурина» բառը նշանակում է դևերի հորդա, որը ջախջախվել է փրկչական խաչի աջակցությամբ» (Թեոդորիտ, Սոփոնիայի մարգարեության մեկնություն, մաս 5, Մ. 1857, էջ 50):
Հեռավոր հարավ−արևմուտքի բնակիչներից մարգարեն այժմ շրջվում է հակառակ ուղղությամբ՝ դեպի հեռավոր հյուսիս−արևելք, դեպի մի ժողովուրդ, որը եղել է Աստծո ժողովրդի ամենասարսափելի թշնամիներից մեկը․ շարժվում է դեպի ասորեստանցիները (13−15 համարներ): Ասորեստանի և Նինվեի ոչնչացման և ավերման մասին մարգարեի խոսքի բավականին մանրամասն լինելը, հավանաբար, նպատակ ունի մարգարեի ժամանակակից հրեաներին (ներառյալ Հովսիան, որը մահացել է, ինչպես հայտնի է, Ասորեստանի շահերին անհիմն նվիրվածության պատճառով, որն էլ նրան դրդել է ինքնաբուխ կերպով ընդդիմանալու Եգիպտոսի փարավոնին (Դ Թագ. 23:29, Բ Մնաց. 35:20–24) շեղել դեպի Ասորեստանի հետ դաշինք ունեցած անհիմն ու կործանարար ձգտումից:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Դուք էլ՝ եթովպացինե՛ր, իմ սրից էք հարուածուելու:
(Արարատ թարգ․) Դուք ևս, ո՛վ եթովպացիներ, իմ սրով պիտի սպանվեք»։
(Գրաբար) Եւ դուք, եթւովպացիք, հարեալք սուսերի իմոյ էք։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: