Եսայու մարգարեության մեկնություն 66:16

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

քանզի համայն երկիրը պիտի դատուի Տիրոջ կրակով, եւ ամէն մի մարմին՝ նրա սրով. շատերը պիտի վիրաւորուեն Տիրոջ ձեռքից:
   
   Որովհետև Տիրոջ կրակի մեջ է դատվելու ամբողջ երկիրը։
   Նախ՝ ակնարկում է թշնամիներին, որոնք վերադարձից հետո կրակի դատաստանով «դատեցին» Երուսաղեմը, և հետո՝ ապագան է ակնարկում, ինչպես ասում է Պետրոսն իր Ընդհանրական նամակում. «Իսկ այժմ երկինքն ու երկիրը պահված են կրակի համար» (Բ Պետ. 3։7): Իսկ Պողոսն ասում է. «Ընտրելու է օրը, որ կրակով պիտի հայտնվի» (Ա Կորնթ. 3։13): Եվ արդ, կրակով նախ ցույց է տալիս սրբերի պայծառությունը, քանի որ նրանք իբրև գործելու «նյութ» կիրառում են ոսկի, արծաթ, պատվական ակնեղեն, որոնք լուսավորում են առվելագույնս: Երկրորդ՝ ցույց է տալիս մեղավորների պատիժը, քանի որ մեղավորները իբրև «շինանյութ» գործածում են փայտը, խոտը, եղեգը, որոնք դյուրությամբ ոչնչանում են կրակի մեջ: Կրակի այլ հատկությունների մասին գրված է այլ տեղերում:
   

Ա. Լոպուխին

«Որովհետև Տերը կրակով ու Իր սրով է դատաստան տեսնելու յուրաքանչյուր մարմնի հետ, և շատ են լինելու Տիրոջ կողմից սպանվածները»: [16] (Սինոդական թարգ․)
   
   «Որովհետև Տերը կրակով ու Իր սրով է դատաստան տեսնելու․․․» - «Սուրը», որպես Աստվածային արդարության և մեղավորների պատժի խորհրդանիշ, Եսայի մարգարեի գրքում նախկինում ևս հանդիպել է բազմաթիվ անգամներ (Ես․ 27:1, 34:5–6, 42:13, 52:10, 59:17 և այլ տեղիներ):
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) քանզի համայն երկիրը պիտի դատուի Տիրոջ կրակով, եւ ամէն մի մարմին՝ նրա սրով. շատերը պիտի վիրաւորուեն Տիրոջ ձեռքից:
(Արարատ թարգ․) որովհետև կրակով է Տերը դատելու և ամեն մարմին՝ իր սրով. և շատ են լինելու Տիրոջից սպանվածները։
(Գրաբար) Զի ի հուր Տեառն դատեսցի երկիր ամենայն, եւ ի սուր նորա ամենայն մարմին: Բազումք եղիցին վիրաւորք ի Տեառնէ,