Գիրք` 27. Երգ Երգոց

Ներածութիւն

   
   Աստվածաշնչի մէջտեղում զետեղուած է սիրային երգերի մի ժողովածու, որի մէջ բանաստեղծական թարմ շնչով եւ առանց կեղծ ամօթխածութեան արտայայտուած են երկու սիրահարների սիրոյ յոյզերն ու ապրումները։ Այս իրողութիւնը մշտապէս զարմացրել է դեռ այսօր էլ վիրաւորում է մեծ թուով հաւատացեալ ընթերցողների զգացումունքները։ Դրա համար էլ, հնադարից սկսած, Երգ երգոցը մեկնաբանուել է որպէս խորհրդանշական, այլաբանական մի բանաստեղծութիւն, որի մէջ նկարագրուած են, օրինակ Աստծու յարաբերութիւնները իր ժողովրդի հետ։ Սակայն չպէտք է մոռանալ, որ տղամարդու եւ կնոջ սէրը միմեանց նկատմամբ Աստծու մէկ պարգեւն է։ Հետեւաբար այն իր տեղն ունի Աստուածաշնչի մէջ, եւ Երգ երգոցն ուրեմն կարող է պարզապէս հասկացուել որպէս Արարչագործութեան պատմութեան հրաշալի արձագանք։
   Երգ երգոցը կարել է բաժանել եօթը բանաստեղծութիւնների, որոնք սիրային երկխօսութիւններ են, եւ որոնց մէջ տարփանքը նրբօրէն քօղարկուած է դաշտային խորհրդանիշների տակ։ Իրար որոնող, իրար կորցնող, իրար գտնող տղամարդու եւ կնոջ այս երկխօսութիւնները երբեմն ընդմիջւում են ոչ բարեացակամ օտարոտի ձայներով․ դրանք հովիւների (երիտասարդ տղամարդու ընկերներ), դեռատի աղջկայ մօր, եղբայրների կան ընկերուհիների ձայներն են, որոնք յաւակնում են, թէ կը կարողանան, միջամտելով, խանգարել երկու սիրահարների սէրը։ Բայց այդ սէրը նրանց չի պատկանում, այդ սէրը Աստծու պարգեւն է՝ տրուած նրանց, ովքեր սիրում են միմեանց։