1. Ուրախ լեր ամուլ որ ոչ ծնանէիր. գոչեա եւ աղաղակեա որ ոչդ երկնէիր: զի բազում են որդիք սկնդկիդ` առաւել քան զարամբւոյն: Քանզի ասաց Տէր:
2. ընդարձակեա զտեղի խորանաց քոց, եւ զսրահից քոց. կանգնեա, եւ մի խնայեար. երկայնեա զապաւանդակս քո. հաստատեա զցիցս քո:
3. յաջ եւ յահեակ թռուսջիր, եւ զաւակ քո զհեթանոսս ժառանգեսցէ: եւ զքաղաքս աւերեալս շինեսցես:
4. Մի երկնչիցիս զի յամաւթ արարին զքեզ. մի պատկառեսցես զի նախատեցին զքեզ. զի զամաւթն յաւիտենից մոռասցիս, եւ նախատինք այրութեան քոյ ոչ եւս յուշ լիցին քեզ:
5. Զի Տէր է որ առնէ քեզ զայդ. Տէր Սաբաւովթ անուն է նորա. եւ որ փրկեացն զքեզ նոյն Աստուած Իսրայէլի ամենայն երկրի կոչեսցի:
6. Ոչ եթէ իբրեւ զկին մի լքեալ տարակուսեալ կոչեաց զքեզ Տէր. եւ ոչ իբրեւ զկին մի ատեցեալ ի մանկութենէ: այլ ասաց Աստուած,
7. առ ժամանակ մի թողի զքեզ, եւ ողորմութեամբ մեծաւ ողորմեցայց քեզ:
8. առ փոքր մի սրտմտութեան դարձուցի զերեսս իմ ի քէն, եւ ողորմութեամբ յաւիտենից ողորմեցայց քեզ. ասաց որ փրկեացն զքեզ Տէր:
9. Եւ ի ջուրցն հեղեղէ առ Նոյիւ` այս է ինձ, եւ որպէս երդուայն նմա ի ժամանակին յայնմիկ չբարկանալ երկրի, նոյնպէս եւ ոչ քեզ:
10. եւ ոչ սպառնալեաւք իմովք շարժել զլերինս, եւ փոփոխել զբլուրս. ոչ ողորմութիւն իմ պակասեսցէ ի քէն, եւ ոչ ուխտ խաղաղութեան քոյ անցցէ: Ասաց Տէր:
11. Հաշտեալ եմ ընդ քեզ տառապեալդ եւ խախտեալ, մինչչեւ մխիթարեսցիս: ահաւասիկ պատրաստեալ եմ կարկեհան զքարինս քո, եւ զհիմունս քո շափիղա:
12. եւ կանգնեցից զաշտարակս քո յասպիս, եւ զդրունս քո յականց վանեայց. եւ ածից շուրջ զքեւ պարիսպ յընտիր ընտիր ականց պատուականաց:
13. եւ զամենայն որդիս քո փրկեալս յԱստուծոյ, եւ ի բազում խաղաղութեան մանկունք քո:
14. եւ արդարութեամբ շինեսջիր: Ի բաց լեր յանիրաւէ անտի, եւ ոչ երկիցես. եւ դողումն ի քեզ ոչ մերձեսցի:
15. զի ահաւասիկ եկք` առ քեզ վասն իմ մերձեսցին. եւ առ քեզ պանդխտեսցին, եւ զքեզ ապաստան արասցեն:
16. Ահաւասիկ` ես հաստատեցի զքեզ. ոչ որպէս դարբին մի որ փքովք կայծակունս արծարծանէ եւ յառաջ բերէ անաւթս ի գործ, այլ ես հաստատեցի զքեզ ոչ ի կորուստ ապականութեան:
17. Ամենայն անաւթ վնասակար ի քեզ ոչ աջողեսցի. եւ զամենայն բարբառ որ յարիցէ ի վերայ քո ի դատաստան, պարտեսցես. եւ ամենայն դատախազք քո ի նմին: Զի գոյ ժառանգութիւն պաշտաւնէից Տեառն. եւ դուք եղիցիք ինձ իրաւացիք` ասէ Տէր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: