ՏԷՐԸ ԳԹԱՍԻՐՏ Է ՅՈՎՍԷՓԻ ՏԱՆ ՀԱՆԴԷՊ
1. Լսեցէ՛ք Տէր Աստծու խօսքը, որով ես պիտի ողբամ ձեզ վրայ: Ընկա՜ւ Իսրայէլի տունը եւ այլեւս չի կարողանայ ոտքի կանգնել:
2. Իսրայէլի կոյսը կործանուեց իր երկրում, եւ չկայ մէկը, որ կանգնեցնի նրան:
3.Այսպէս է ասում Տէր Աստուածը. «Այն քաղաքից, որից հազար մարդ էր դուրս գալիս, պիտի մնայ հարիւրը, եւ որից հարիւրն էր ելնում, պիտի մնայ տասը Իսրայէլի այդ տնից»:
4. Ահա այսպէս է ասում Տէրը Իսրայէլի այդ տանը. «Փնտռեցէ՛ք ինձ, եւ դուք կ՚ապրէք.
6. Փնտռեցէ՛ք Տիրոջը, եւ դուք կ՚ապրէք, որպեսզի կրակի պէս չբորբոքուի Յովսէփի տունը, կրակը չուտի այն եւ ոչ ոք չի լինի,
7. Նա, ով իրաւունք է հաստատում բարձունքներում արդարութիւն է դրել երկրում,
10. Դռների առաջ նրանք ատեցին յանդիմանողներին եւ սուրբ խօսքերը պիղծ դարձրին:
13. Ահա թէ ինչու նա, ով իմաստուն է, այդ ժամանակ կը լռի, քանի որ ժամանակը չար է:
15. Իրաւո՛ւնք հաստատեցէք ձեր դռանը, որպէսզի Տէր Աստուածը ողորմի Յովսէփի մնացորդներին:
18. Վա՜յ Տիրոջ օրը ցանկացողին. ձեր ինչի՞ն է պէտք Տիրոջ օրը, այն խաւար է եւ ոչ թէ լոյս:
20. Չէ՞ որ խաւար է Տիրոջ օրը եւ ոչ լուսաւոր, աղջամղջային է, եւ լոյսի ճաճանչ չկայ նրա մէջ:
21. «Ատեցի, մերժեցի ձեր տօները եւ ձեր տարեկան հաւաքների հոտը չեմ շնչի.
23. Հեռացրո՛ւ ինձնից քո երգերի ձայնը, քո սրինգների նուագը ես չեմ լսի:
24. Թող յորդի իրաւունքը ինչպէս ջուր, եւ արդարութիւնը՝ ինչպէս անհուն հեղեղ:
25․ Միթէ ողջակէզ եւ զոհեր մատուցեցի՞ք ինձ այնտեղ, անապատում, քառասուն տարի, ո՛վ տունդ Իսրայէլի:
27․ Ես ձեզ պիտի փոխադրեմ Դամասկոսից այն կողմ», - ասում է Տէրը, որի անունն է Աստուած Ամենակալ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: