Գիրք` 13. Ա Մնացորդաց

Գլուխ 1

ԱԴԱՄԻՑ ՄԻՆՉԵՒ ԱԲՐԱՀԱՄ
(Ծննդ. 5.1-32, 10.1-32, 11.10-26)
   
1․ Ադամ, Սէթ, Ենոս,
2․ Կայնան, Մաղաղայէլ, Յարեդ,
3․ Ենոք, Մաթուսաղա, Ղամէք
4․ Նոյ: Նոյի որդիները՝ Սէմ, Քամ, Յաբեթ:
5․ Յաբեթի որդիները՝ Գամեր, Մագոգ, Մադայի, Յովիդան, Եղիսան, Թոբէլ, Մոսոք եւ Թիրաս:
6․ Գամերի որդիները՝ Ասքանազ, Հռիփաթ եւ Թորգոմա:
7․ Յովիդանի որդիները՝ Ելիսա եւ Թարսիս, կիտացիները եւ հռոդացիները:
8․ Քամի որդիները՝ Քուս եւ Մեստրեմ, Փուդ եւ Քանան:
Քուսի որդիները՝ Սաբա, Եւիլա, Սաբաթա, Հռեգմա եւ Սաբակաթա:
9․ Հռեգմայի որդիները՝ Սաբա եւ Դեդան:
10․ Քուսը ծնեց Նեմրոթին. սա սկսեց հզօր որսորդ դառնալ երկրի վրայ:
11․ Մեստրեմը ծնեց լութիմացիներին, լաբիինացիներին, անաիմացիներին, նեփթաբիմացիներին, պատրոսիիմացիներին եւ քասղոնիիմացիներին,
12․ որոնցից էլ առաջացան փղշտացիները, նաեւ՝ քափթորիիմացիներին:
13․ Քանանը ծնեց իր անդրանիկ որդուն՝ Սիդոնին, քանանացիներին,
14․ յեբուսացիներին, ամորհացիներին, գերգեսացիներին,
15․ խեւացիներին, արուկեցիներին, արսենացիներին,
16․ արադացիներին, սամարացիներին եւ ամաթացիներին:
17․ Սէմի որդիները՝ Եղամ, Ասսուր, Արփաքսադ, Ղուդ եւ Արամ:
Արամի որդիները՝ Յուս, Եմող, Գաթեր եւ Մոսոք:
18․ Արփաքսադը ծնեց Կայինանին, Կայինանը ծնեց Սաղային, Սաղան ծնեց Եբերին:
19․ Եբերն ունեցաւ երկու որդի. մէկի անունը Փաղէկ էր, քանզի նրա օրօք երկիրը բաժանուեց, իսկ նրա եղբօր անունն էր Հեկտան:
20․ Հեկտանը ծնեց Ելմոդադին, Սաղափին, Արամոթին,
21․ Կեդրուրանին, Եզէլին, Դեկլանին, Կամաանին, Աբիմէէլին, Սաբային,
22․ Սուփիրին, Եւիին եւ Յորամին:
23․ Սրանք ամէնքը Հեկտանի որդիներն են:
24․ Սէմի որդիները՝ Ելամ, Ասսուր, Արփաքսադ, Կայինան, Սաղա, Եբեր,
25․ Փաղէկ, Ռագաւ, Սերուք, Նաքոր, Թառայ,
26․ Աբրամ, նոյն ինքը՝ Աբրահամ:
   
ԻՍՐԱՅԷԼԻ ՍԵՐՈՒՆԴԸ
(Ծննդ. 25.12-16)
   
27․ Աբրահամի որդիները՝ Իսահակ եւ Իսմայէլ:
28․ Իսմայէլի որդիները՝
29․ Նաբէոթ, Կեդար,
30․ Նաբդեէլ, Մաբսան, Մասմա, Իդումա, Մասսէ, Քոդադ, Թաման, Իտուր, Նափէս եւ Կեդմա:
31․ Սրանք են Իսմայէլի որդիները:
32․ Աբրահամի հարճի՝ Քետուրի որդիները. նա ծնեց Եմրանին, Հեկսանին, Մադանին, Մադիանին, Հեսբոկին եւ Սովիվէին: Հեկսանի որդիները՝ Սաբա, Դեման 421 եւ Դեդան: Դեդանի որդիները՝ Ռագուէլ, Նաբդեէլ, Ասուրիիմ, Լատուսիիմ եւ Լոոմին:
33․ Մադիանի որդիները՝ Գեփար, Օփեր, Ենոք, Աբիդա եւ Ելդա: Սրանք ամէնքը Քետուրի որդիներն են:
34․ Աբրահամը ծնեց Իսահակին: Իսահակի որդիները՝ Եսաւ եւ Յակոբ:
   
ԵՍԱՒԻ ՍԵՐՈՒՆԴԸ
(Ծննդ. 36.1-19)
   
35․ Եսաւի որդիները՝ Եղիփազ, Հռագուէլ, Յէուլ, Եգղոմ եւ Կորէ:
36․ Եղիփազի որդիները՝ Թեման, Օմար, Սոփար, Գոթոմ եւ Կենէզ: Եղիազարի հարճ Թամարը նրա համար ծնեց Ամաղէկին:
37․ Ռագուէլի որդիները՝ Նաքէթ, Զարեհ, Սոմէ եւ Մոզէ:
   
ԵԴՈՄԻ ԵՐԿՐԻ ՆԱԽԿԻՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ
(Ծննդ. 36.20-30)
   
38․ Սէիրի որդիները՝ Ղոտան, Սոբաղ, Սեբեգոն, Անա, Դեսոն, Ասար եւ Հռիսոն:
39․ Ղոտանի որդիները՝ Քոռի, Էման: Ղոտանի քոյրը՝ Թամնա:
40․ Սոբաղի որդիները՝ Գողամ, Մանաքաթ, Գեբէլ, Սոփար եւ Յովնան: Սեբեգոնի որդիները՝ Այիա եւ Օնան: Անայի որդին՝ Դեսոն, իսկ Անայի դուստրը՝ Ելիբամա:
41․ Դեսոնի որդիները՝ Ադամա, Եսեբամ, Յեթրան եւ Քառան: Ասարի որդիները՝ Բաղտան, Ազուկամ, Յովակիմ եւ Ուկամ:
42․ Դեսոնի որդիները՝ Օս եւ Առան:
   
ԵԴՈՄԻ ԵՐԿՐԻ ԹԱԳԱՒՈՐՆԵՐԸ
(Ծննդ. 36.31-43)
   
43․ Սրանք են այն թագաւորները, որոնք թագաւորեցին Եդոմում, նախքան իսրայէլացիների թագաւորելը: Սեփորի որդին Բաղակն էր, եւ նրա քաղաքի անունը Դենաբա էր:
44․ Մեռաւ Բաղակը, եւ նրա փոխարէն թագաւորեց Յոբաբը՝ բոսորացի Զարեհի որդին:
45․ Մեռաւ Յոբաբը, եւ նրա փոխարէն Թեմնացիների երկրում թագաւորեց Ասոմը:
46․ Մեռաւ Ասոմը, եւ նրա փոխարէն թագաւորեց Ադադը՝ Բարադի որդին, որը Մովաբի դաշտում կոտորեց մադիամացիներին:
47․ Նրա քաղաքի անունը Գէթեմ էր: Մեռաւ Ադադը, եւ նրա փոխարէն թագաւորեց մասեկացի Սամաան:
48․ Մեռաւ Սամաան, եւ նրա փոխարէն թագաւորեց Սաւուղը, որը գետեզերքի մօտ գտնուող Ռոբոթ բնակավայրից էր:
49․ Մեռաւ Սաւուղը, եւ նրա փոխարէն թագաւորեց Աքոբորի որդի Բաղաենոնը:
50․ Մեռաւ Աքոբորի որդի Բաղաենոնը, եւ նրա փոխարէն թագաւորեց Ադադը: Նրա քաղաքի անունը Փոգոր էր, իսկ նրա կնոջ անունը՝ Մետաբեէլ, որը Մատրադի դուստրն էր:
51․ Մեռաւ Ադադը:
Սրանք են Եդոմի երկրի իշխանները. իշխան Թամանա, իշխան Գոլա, իշխան Յեթեր,
52․ իշխան Ելիսակամաս, իշխան Եղաս,
53․ իշխան Փինոն, իշխան Կենէզ, իշխան Թեման, իշխան Սարսար, իշխան Մագեդիէլ, իշխան Զափոսիիմ:
54․ Սրանք Եդոմի երկրի իշխաններն են: