Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Դուք եք երկրի աղը։ Իսկ եթե աղը կորցնի իր համը, այն ինչո՞վ կհամեմվի։ Այն այլևս ոչնչի պիտանի չի լինի, այլ դուրս կթափվի ու ոտնակոխ կլինի մարդկանց կողմից»:
 
 Իր աշակերտներին պատեհ խրատներ տալով` Տերը նրանց կրկին ամրապնդում է գովասանքի խոսքերով: Քանի որ այս պատվիրաններն ավելի վսեմ և առավել դժվար իրագործելի էին, քան հինկտակարանյան պատվիրանները, ուստի, որպեսզի աշակերտները չտատանվեին, խռովության գիրկը չընկնեին և չասեին՝ «մենք ինչպե՞ս կարող ենք իրագործել դրանք», դրա համար լսի´ր, թե Տերն ինչ է ասում. «Դուք եք երկրի աղը»: Իր այս խոսքերով Քրիստոս ցույց է տալիս, որ Ինքն անհրաժեշտաբար է այսպիսի պատվիրաններ տալիս: Քրիստոս ասում է. «Ձեզ քարոզվող ուսուցումը պետք է վերաբերի ոչ միայն ձեր սեփական կյանքին, այլև ամբողջ աշխարհին: Ես ձեզ ուղարկում եմ ո´չ թե երկու, տասը կամ քսան քաղաքներ, և ո´չ էլ միայն մեկ ժողովրդի մոտ, ինչպես ժամանակին մարգարեներին էի ուղարկում, այլ ձեզ առաքում եմ դեպի ցամաք և ծով, դեպի ամբողջ աշխարհը, ընդ որում՝ չարությամբ լեցո´ւն աշխարհը»:
 «Դուք եք երկրի աղը» խոսքերով Քրիստոս ցույց տվեց, որ ամբողջ մարդկությունը խավարել և վնասվել է մեղքերի պատճառով: Այդ իսկ պատճառով էլ Հիսուս Իր աշակերտներից պահանջում է այնպիսի առաքինություններ, որոնք հատկապես անհրաժեշտ և օգտակար են ուրիշներին ուղղելու համար: Բոլոր դեպքերում` այն մարդը, որը հեզ է, խոնարհ, ողորմած և արդար, նա բարի գործեր չի անում միայն իր անձի համար, այլ ձգտում է այդ բարի աղբյուրները հեղել նաև ուրիշների օգտին ծառայեցնելու համար: Նմանապես նաև, սրտով մաքուր, խաղաղասեր և ճշմարտության համար հալածվող մարդն ապրում է համընդհանուր բարօրության համար: «Ուստի, մի՛ մտածեք,– ասում է Քրիստոս,– որ ձեզ սպասում են թեթևասահ մարտնչումներ, մի՛ կարծեք, թե «դուք եք երկրի աղը» Իմ խոսքերը աննշան են: Ի՞նչ է, մի՞թե նրանք (երկրի աղը` աշակերտները) իսկապես կարողացան ուղղել այն, ինչն արդեն իսկ փչացել էր: Ո´չ, քանի որ աղն անկարող է «օգնել» արդեն իսկ փչացած ուտելիքին: Ուրեմն, նրանք (Քրիստոսի աշակերտները) դա չարեցին, այլ միայն աղով համեմեցին արդեն իսկ շտկվածը, որն իրենց էր փոխանցվել գարշահոտությունից «ազատագրված» վիճակում: Եվ առաքյալները, աղով համեմելով իրենց ստացածը, պահպանեցին ու պահեցին այն նորոգված վիճակում, ինչպես որ ընդունել էին Տիրոջ ձեռքից:
 Մեղքի գարշահոտությունից ազատելը Քրիստոսի գործն էր: Իսկ առաքյալները պետք է ջանքեր գործադրեին և հոգ տանեին, որ ուղղվածը (շտկվածը, մեղքից ազատագրվածը) դարձյալ չվերադառնար իր նախնական վիճակին: Տեսնո՞ւմ ես, թե Քրիստոս ինչպես է աշակերտներին քիչ-քիչ բարձրացնում մարգարեներից էլ առավել վեր կարգավիճակի: Հիսուս Իր աշակերտներին անվանում է ոչ միայն Պաղեստինի, այլ նաև` ամբողջ աշխարհի ուսուցիչներ, և ոչ թե պարզապես ուսուցիչներ, այլև` ահազդո´ւ ուսուցիչներ: Եվ զարմանալին այն է, որ աշակերտները ոչ թե շողոքորթությամբ կամ հաճոյակատարությամբ, այլ աղի նման զսպող իրենց բնույթով սիրելի դարձան բոլորի համար: «Այդպիսով, մի՛ զարմացեք,– ասում է Քրիստոս,– որ Ես, թողնելով ուրիշներին, խոսում եմ ձեզ հետ և ձեզ ենթարկում եմ այդքան վտանգների: Խորհեք միայն այն մասին, թե քանի-քանի քաղաքների, ժողովուրդների և լեզուների մոտ եմ Ես ձեզ ուզում ուղարկել` որպես ուսուցիչների: Այդ իսկ պատճառով էլ Ես ցանկանում եմ, որ ոչ միայն դուք ինքներդ խոհեմ լինեք, այլ նաև ուրիշներին նույնպես այդպիսին դարձնեք: Խոհեմ լինելն առավելապես անհրաժեշտ է նրա´նց, ումից կախված է ուրիշների փրկությունը, և նրանք (առաջինները) պետք է այնքան առաքինություններ ունենան, որ կարողանան դրանք ծառայեցնել ուրիշների օգտին: Իսկ ահա եթե դուք այդպիսին չլինեք, ապա նույնիսկ ինքներդ էլ չեք փրկվի»:
 «Հետևաբար, մի՛ տխրեք, եթե Իմ խոսքերը ձեզ համար ծանր թվան: Ձեր միջոցով նաև այլ մոլորվածներ կարող են խելքի գալ, իսկ եթե դուք կորցնեք ձեր ուժը, ապա ձեզ հետ կկործանեք նաև ուրիշներին: Ուստի, որքան կարևոր են ձեզ վրա դրված պարտականությունները, այնքան ավելի շատ եռանդ պետք է ունենաք»: Այդ իսկ պատճառով էլ Քրիստոս ասում է. « Իսկ եթե աղը կորցնի իր համը, այն ինչո՞վ կհամեմվի։ Այն այլևս ոչնչի պիտանի չի լինի, այլ դուրս կթափվի ու ոտնակոխ կլինի մարդկանց կողմից»: Ուրիշները, եթե նույնիսկ բազմիցս էլ մեղանչեն, այնուամենայնիվ, կարող են ներում գտնել: Բայց եթե ուսուցիչը մեղանչի, նա որևէ կերպ չի կարող արդարանալ և պետք է կրի ամենախիստ պատիժը:
 Իսկ որպեսզի աշակերտները, լսելով «երբ ձեզ նախատեն ու հալածեն և զրպարտությամբ ամեն տեսակ չար բան ասեն ձեր մասին» (Մատթ. 5:11) խոսքերը, այդուհետ չվախենան բացեիբաց քարոզելուց, ուստի Քրիստոս ասում է, որ` «եթե դուք չեք համարձակվում դա անել, ապա զուր եք ընտրվել այդ գործի համար»: Պետք չէ վախենալ չարախոսությամբ զրպարտվելուց, այլ հարկ է վախենալ նրանի´ց, որ ձեզ կեղծավորների նման չդրսևորեք:, քանի որ այդ դեպքում դուք անմիտներ կդառնաք և արժանի կլինեք արհամարհանքի: Բայց եթե դուք խստակյաց եք ձեր վարվելակերպում, և դրա համար է, որ չարախոսությամբ զրպարտում են ձեզ, այդժամ ուրախացե´ք: Աղին բնրոշ հատկությունն այն է, որ այն իր աղիության սուր խայթոցի պատճառով տհաճ է հաճույք փնտրող մարդկանց քիմքին: Ուստի, չարախոս զրպարտությունն անխուսափելիորեն կհետապնդի ձեզ, բայց դա ձեզ ոչ մի վնաս չի պատճառի, այլ, ընդհակառակը, դա կվկայի ձեր հաստատունության մասին: Բայց եթե դուք, վախենալով չարախոսությունից, հրաժարվեք ձեզ հատուկ ամրությունից, ապա կենթարկվեք ամենածանր պատուհասներին. բոլորը ձեզ թե´ կչարախոսեն, և թե´ կարհամարհեն, իսկ դա էլ հենց նշանակում է «ոտնակոխ արվել»:
 «Դուք եք երկրի աղը։ Իսկ եթե աղը կորցնի իր համը, այն ինչո՞վ կհամեմվի։ Այն այլևս ոչնչի պիտանի չի լինի, այլ դուրս կթափվի ու ոտնակոխ կլինի մարդկանց կողմից»:
 Իր աշակերտներին պատեհ խրատներ տալով` Տերը նրանց կրկին ամրապնդում է գովասանքի խոսքերով: Քանի որ այս պատվիրաններն ավելի վսեմ և առավել դժվար իրագործելի էին, քան հինկտակարանյան պատվիրանները, ուստի, որպեսզի աշակերտները չտատանվեին, խռովության գիրկը չընկնեին և չասեին՝ «մենք ինչպե՞ս կարող ենք իրագործել դրանք», դրա համար լսի´ր, թե Տերն ինչ է ասում. «Դուք եք երկրի աղը»: Իր այս խոսքերով Քրիստոս ցույց է տալիս, որ Ինքն անհրաժեշտաբար է այսպիսի պատվիրաններ տալիս: Քրիստոս ասում է. «Ձեզ քարոզվող ուսուցումը պետք է վերաբերի ոչ միայն ձեր սեփական կյանքին, այլև ամբողջ աշխարհին: Ես ձեզ ուղարկում եմ ո´չ թե երկու, տասը կամ քսան քաղաքներ, և ո´չ էլ միայն մեկ ժողովրդի մոտ, ինչպես ժամանակին մարգարեներին էի ուղարկում, այլ ձեզ առաքում եմ դեպի ցամաք և ծով, դեպի ամբողջ աշխարհը, ընդ որում՝ չարությամբ լեցո´ւն աշխարհը»:
 «Դուք եք երկրի աղը» խոսքերով Քրիստոս ցույց տվեց, որ ամբողջ մարդկությունը խավարել և վնասվել է մեղքերի պատճառով: Այդ իսկ պատճառով էլ Հիսուս Իր աշակերտներից պահանջում է այնպիսի առաքինություններ, որոնք հատկապես անհրաժեշտ և օգտակար են ուրիշներին ուղղելու համար: Բոլոր դեպքերում` այն մարդը, որը հեզ է, խոնարհ, ողորմած և արդար, նա բարի գործեր չի անում միայն իր անձի համար, այլ ձգտում է այդ բարի աղբյուրները հեղել նաև ուրիշների օգտին ծառայեցնելու համար: Նմանապես նաև, սրտով մաքուր, խաղաղասեր և ճշմարտության համար հալածվող մարդն ապրում է համընդհանուր բարօրության համար: «Ուստի, մի՛ մտածեք,– ասում է Քրիստոս,– որ ձեզ սպասում են թեթևասահ մարտնչումներ, մի՛ կարծեք, թե «դուք եք երկրի աղը» Իմ խոսքերը աննշան են: Ի՞նչ է, մի՞թե նրանք (երկրի աղը` աշակերտները) իսկապես կարողացան ուղղել այն, ինչն արդեն իսկ փչացել էր: Ո´չ, քանի որ աղն անկարող է «օգնել» արդեն իսկ փչացած ուտելիքին: Ուրեմն, նրանք (Քրիստոսի աշակերտները) դա չարեցին, այլ միայն աղով համեմեցին արդեն իսկ շտկվածը, որն իրենց էր փոխանցվել գարշահոտությունից «ազատագրված» վիճակում: Եվ առաքյալները, աղով համեմելով իրենց ստացածը, պահպանեցին ու պահեցին այն նորոգված վիճակում, ինչպես որ ընդունել էին Տիրոջ ձեռքից:
 Մեղքի գարշահոտությունից ազատելը Քրիստոսի գործն էր: Իսկ առաքյալները պետք է ջանքեր գործադրեին և հոգ տանեին, որ ուղղվածը (շտկվածը, մեղքից ազատագրվածը) դարձյալ չվերադառնար իր նախնական վիճակին: Տեսնո՞ւմ ես, թե Քրիստոս ինչպես է աշակերտներին քիչ-քիչ բարձրացնում մարգարեներից էլ առավել վեր կարգավիճակի: Հիսուս Իր աշակերտներին անվանում է ոչ միայն Պաղեստինի, այլ նաև` ամբողջ աշխարհի ուսուցիչներ, և ոչ թե պարզապես ուսուցիչներ, այլև` ահազդո´ւ ուսուցիչներ: Եվ զարմանալին այն է, որ աշակերտները ոչ թե շողոքորթությամբ կամ հաճոյակատարությամբ, այլ աղի նման զսպող իրենց բնույթով սիրելի դարձան բոլորի համար: «Այդպիսով, մի՛ զարմացեք,– ասում է Քրիստոս,– որ Ես, թողնելով ուրիշներին, խոսում եմ ձեզ հետ և ձեզ ենթարկում եմ այդքան վտանգների: Խորհեք միայն այն մասին, թե քանի-քանի քաղաքների, ժողովուրդների և լեզուների մոտ եմ Ես ձեզ ուզում ուղարկել` որպես ուսուցիչների: Այդ իսկ պատճառով էլ Ես ցանկանում եմ, որ ոչ միայն դուք ինքներդ խոհեմ լինեք, այլ նաև ուրիշներին նույնպես այդպիսին դարձնեք: Խոհեմ լինելն առավելապես անհրաժեշտ է նրա´նց, ումից կախված է ուրիշների փրկությունը, և նրանք (առաջինները) պետք է այնքան առաքինություններ ունենան, որ կարողանան դրանք ծառայեցնել ուրիշների օգտին: Իսկ ահա եթե դուք այդպիսին չլինեք, ապա նույնիսկ ինքներդ էլ չեք փրկվի»:
 p«Հետևաբար, մի՛ տխրեք, եթե Իմ խոսքերը ձեզ համար ծանր թվան: Ձեր միջոցով նաև այլ մոլորվածներ կարող են խելքի գալ, իսկ եթե դուք կորցնեք ձեր ուժը, ապա ձեզ հետ կկործանեք նաև ուրիշներին: Ուստի, որքան կարևոր են ձեզ վրա դրված պարտականությունները, այնքան ավելի շատ եռանդ պետք է ունենաք»: Այդ իսկ պատճառով էլ Քրիստոս ասում է. « Իսկ եթե աղը կորցնի իր համը, այն ինչո՞վ կհամեմվի։ Այն այլևս ոչնչի պիտանի չի լինի, այլ դուրս կթափվի ու ոտնակոխ կլինի մարդկանց կողմից»: Ուրիշները, եթե նույնիսկ բազմիցս էլ մեղանչեն, այնուամենայնիվ, կարող են ներում գտնել: Բայց եթե ուսուցիչը մեղանչի, նա որևէ կերպ չի կարող արդարանալ և պետք է կրի ամենախիստ պատիժը:
 Իսկ որպեսզի աշակերտները, լսելով «երբ ձեզ նախատեն ու հալածեն և զրպարտությամբ ամեն տեսակ չար բան ասեն ձեր մասին» (Մատթ. 5:11) խոսքերը, այդուհետ չվախենան բացեիբաց քարոզելուց, ուստի Քրիստոս ասում է, որ` «եթե դուք չեք համարձակվում դա անել, ապա զուր եք ընտրվել այդ գործի համար»: Պետք չէ վախենալ չարախոսությամբ զրպարտվելուց, այլ հարկ է վախենալ նրանի´ց, որ ձեզ կեղծավորների նման չդրսևորեք:, քանի որ այդ դեպքում դուք անմիտներ կդառնաք և արժանի կլինեք արհամարհանքի: Բայց եթե դուք խստակյաց եք ձեր վարվելակերպում, և դրա համար է, որ չարախոսությամբ զրպարտում են ձեզ, այդժամ ուրախացե´ք: Աղին բնրոշ հատկությունն այն է, որ այն իր աղիության սուր խայթոցի պատճառով տհաճ է հաճույք փնտրող մարդկանց քիմքին: Ուստի, չարախոս զրպարտությունն անխուսափելիորեն կհետապնդի ձեզ, բայց դա ձեզ ոչ մի վնաս չի պատճառի, այլ, ընդհակառակը, դա կվկայի ձեր հաստատունության մասին: Բայց եթե դուք, վախենալով չարախոսությունից, հրաժարվեք ձեզ հատուկ ամրությունից, ապա կենթարկվեք ամենածանր պատուհասներին. բոլորը ձեզ թե´ կչարախոսեն, և թե´ կարհամարհեն, իսկ դա էլ հենց նշանակում է «ոտնակոխ արվել»:
 
13-14. «Դուք եք երկրի աղը։ Իսկ եթե աղը կորցնի իր համը, այն ինչո՞վ կհամեմվի։ Այն այլևս ոչնչի պիտանի չի լինի, այլ դուրս կթափվի ու ոտնակոխ կլինի մարդկանց կողմից»: «Դուք եք աշխարհի լույսը։ Չի կարող թաքնվել այն քաղաքը, որը կանգնած է լեռան գագաթին»։
 
 Մարդ չպետք է օգտակար լինի միայն ինքն իր համար, այլ նաև շատերի օգտի համար պիտի գործի, ինչպես դա ցույց տվեց Քրիստոս՝ մեզ անվանելով «աղ», «թթխմոր» և «լույս»: Այս բոլոր առարկաները օգտակար և բարեշահ են ուրիշների համար: Այսպես, ճրագը լույս է տալիս ոչ թե իր համար, այլ նրա´նց համար, ովքեր խավարի մեջ են գտնվում: Եվ դու ճրագ ես ո´չ թե նրա համար, որ միայն դու օգտվես քո իսկ լույսից, այլ որպեսզի առաջնորդես մոլորվածներին: Ի՞նչ օգուտ կա ճրագից, եթե այն չի լուսավորում խավարի մեջ գտնվողին: Այդպես նաև` ի՞նչ օգուտ կա քրիստոնյայից, եթե նա ոչ մեկին օգուտ չի բերում ու ոչ մեկին չի առաջնորդում դեպի առաքինություն: Նմանապես, աղը ոչ միայն ինքն իրեն է պահպանում, այլ նաև ամրացնում է նեխող մարմինները և թույլ չի տալիս, որ դրանք փչանան ու ոչնչացվեն: Նույն կերպ և դու. եթե Աստված քեզ հոգևոր աղ է դարձրել, ապա պահպանի´ր և ամրացրո´ւ նեխող անդամները, այսինքն՝ անտարբեր ու անփույթ եղբայրներին և, նրանց ազատելով իրենց անտարբերությունից, ինչպես ասես` նեխածությունից, միացրո´ւ Եկեղեցու մարմնի մնացյալ մասերին:
 
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
«Դո՛ւք էք երկրի աղը. սակայն եթէ աղը անհամանայ, ինչո՞վ այն կ՚աղուի. այնուհետեւ ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կը թափուի եւ մարդկանց ոտքի կոխան կը լինի:
 
 Դո՛ւք եք երկրի աղը:
 Աղը երկու բնական օգտակարություն ունի. կերակուրների անհամությունը վերացնում է և փտումից ու նեխումից փրկում: Այս պատճառով էլ [Տերը] հրամայում է [Իր աշակերտներին] աղ դառնալ մարդկանց հոգիների համար, որոնք անհամացել էին՝ [կորցնելով] առաքինությունների համը, և նեխել մեղքերի ապականությամբ, որպեսզի համեղանալով ու անուշանալով՝ կերակուր դառնան Աստվածության համար: Բայց ինչպես որ աղն [արդեն տեղի ունեցած] նեխումից ազատել չի կարող, այլ կարող է նյութի բնությունն առանց նեխման պահել, այդպես էլ [Տերն] աշակերտներից պահանջում է ոչ թե մեղքերի փտումից [ազատել] ու նորոգել, որը միայն Աստծո զորությանն է հատուկ և որը նա շնորհում է [Մկրտության] ավազանի միջոցով, այլ նորոգվածներին պահպանել, որպեսզի նախկին ապականությանը չվերադառնան:
 Բայց ինչպե՞ս կարող էին նրանք [աղ] լինել և անհասանելին իրագործել: [Կարող էին]՝ կատարելով նախորդ երանիների օրենքները՝ լինելով խոնարհ ու հեզ, ողորմած, [սրտով] մաքուր և այլն: Այդ ժամանակ նրանց աշակերտածները կջանային նմանվել իրենց ուսուցիչներին: Եվ ըստ աղի հատկության՝ [ուսուցիչները] միշտ պիտի չհորդորեն, այլև կսկծեցնեն աշակերտներին, ինչպես և Պողոսը՝ կորնթացիներին՝ պոռնկացած [երիտասարդի] պատճառով (Ա Կոր. 5):
 Իսկ «երկրի» ասելը ցույց է տալիս, որ [Քրիստոսի աշակերտներն] առավել պատվական էին, քան մարգարեները, քանի որ ոչ միայն Պաղեստինի ուսուցիչներն էին լինելու, այլև բովանդակ երկրի:
 համեմատությամբ [նրանց] պատվելուց հետո [Տերը] զգուշացնում է առաքինության համեղու-թյունը պահպանել իրենց մեջ, որպեսզի իրենց և այլոց կորստյան պատճառ չդառնան: Այս մասին ասում է.
 Եթե աղն անհամանա, ինչո՞վ կաղվի: Այլևս ոչ մի բանի վրա չի ազդի, այլ դուրս կթափվի և մարդկանցից կկոխոտվի:
 որ աղն է բոլոր համերն անուշացնում, այդպես էլ արդարությունը զարդարում է ամեն առաքինություն: Եվ ինչպես եթե աղն աղի համ չունենա, ոչ մի բանի պիտանի չի լինի՝ «ո՛չ հողին, ո՛չ աղբին»՝ ըստ Ղուկասի (Ղուկ. 14։35), այդպես էլ դուք, ասում է [Տերը], որ «աղ» անվանվեցիք, եթե ձեր հոգում չունենաք արդարություն և ընդդեմ անմաքուրների՝ կսկծեցնող բարք, ոչ արդարներին պիտանի կլինեք՝ բարի գործերի օրինակ դառնալով նրանց համար, ովքեր պտղաբեր առաքինությամբ նման են հողի, ոչ էլ մեղավորներին, երբ մորմոքեցնող խոսքով չհանդիմանեք նրանց, ովքեր իրենց աղտեղի վարքի պատճառով նման են աղբի: Այլ Աստծո արքայությունից դուրս կնետվեք և ոտնակոխ կարվեք մարդկանցից ու դևերից: Որովհետև եթե մի տգետ ընկնի, կարող է արժանանալ թողության, բայց [հոգևոր] ուսուցիչը, եթե նույն ախտով հիվանդանա, կզրկվի որևէ պատասխան տալու [հնարավորությունից]: Իսկ եթե դուք ուղիղ վարք ունենաք և կսկծեցնելու համար չարերի կողմից նախատվեք, մի՛ վախեցեք, դա հոգու վնաս չէ՛, ընդհակառակը՝ շահ է: Բայց եթե մեղկ վարքով ապրեք և բամբասվելու վախից չհանդիմանեք չարերին, որ դարձի գան, այլև կեղծավորակիցներին գովեք, այդ ժամանակ կանհամանաք, ասում է [Տերը], և ոտնակոխ կարվեք նրանցից: Որովհետև եթե [հոգևոր] ուսուցիչն ու առաջնորդն ինքը ճշմարտապես կատարում է Աստծո պատվիրանները և հանդիմանիչ խոսքերով մորմոքեցնում թուլացած հոգիներին, որքան նրանից հանդիմանվածները ստելով չարախոսեն նրան, այնքան մեծ վարձի առիթ կդառնան նրա համար՝ ըստ [Տիրոջ՝ վերն ասած] խոսքի. «Ձեր վարձը շատ է երկնքում»: Իսկ ով բամբասվելու վախից թույլ է տալիս, որ չարերն իրենց ուզածով շարժվեն, է՛լ ավելի մեծ արհամարհանքի կարժանանա նրանց կողմից, նաև կպատժվի Աստծուց, Ով նրանց արյունը նրա ձեռքից է պահանջելու (Եզեկ. 3:18)
 
Ստեփանոս Սյունեցի (†735)
«Դո՛ւք էք երկրի աղը. սակայն եթէ աղը անհամանայ, ինչո՞վ այն կ՚աղուի. այնուհետեւ ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կը թափուի եւ մարդկանց ոտքի կոխան կը լինի:
 
 «Դո՛ւք եք երկրի աղը, սակայն եթե աղը անհամանա, ինչո՞վ այն կաղվի»:
 Աղը, չափավորապես խառնվելով կերակրին, անհամությունը համովացնում է և դառնությունը քաղցրացնում: Իսկ եթե մեկը չիմանա չափավորապես խառնել, այլ առավել կամ պակաս [խառնի, ապա] անհամությունը կմնա անհամ, և դառնությունը՝ դառը:
 Նույնպես և աշակերտները Վարդապետի կողմից անվանվեցին երկրի աղ, քանի որ գեղեցիկ և վայելուչ վարդապետությամբ, որքանով որ մարդիկ կարող են լսել, երկրայիններիս ամբարշտությունը և դիվապաշտությունը, որը հոգիների անհամությունն ու դառնությունն է, բարեպաշտության, առաքինության, անուշահոտության և քաղցրության փոխեցին: Կարծեմ Եղիսե մարգարեն, Երիքովում այս աղը գցելով [ջրի ակունքի մեջ], ջրի դառնությունը քաղցրության փոխեց (Դ Թագ. 2:21): Եթե այս վարդապետության աղը անհամանա, ինչո՞վ պիտի վարդապետենք:
 «Այլ միայն դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի»:
 Աղ էր նաև Հուդան՝ տասներկուսից մեկը, բայց սատանայից անհամանալով՝ դառնացավ, Քրիստոսից արտաքսվեց և մարդկանց [ոտքի] կոխան եղավ: Նաև սատանան, որ բարեպաշտների աղն էր, իր չարությունից դառնանալով, ընկավ հրեղեն փառքից՝ քերովբեությունից և գիսավոր աստղ լինելուց, և եղավ հրեշտակների ծաղրն ու խաղալիքը և [ոտքի] կոխան եղավ սուրբ մարդկանց կողմից, որոնց Քրիստոս հրամայեց իժերի և աներևույթ քարբերի վրայով գնալ և [ոտնա]կոխ անել, նմանապես՝ իմանալի առյուծին ու վիշապին (Սաղմ. 90:13):
 Եվ արդյոք ինչպե՞ս ոտնակոխ չեղան նրանք, ովքեր Պետրոսի ստվերից (Գործք 5:15) և Պողոսի քրտնքոտ վարշամակներից փախչելով՝ արտաքսվում էին (Գործք 19:12): Նաև Ինքն իսկ՝ Փրկի՛չը, Իր սրբերին խոստացավ օձերին, առերևույթ վիշապներին և սատանայի ամեն զորություններին ոտնակոխ անելու իշխանություն պարգևել:
 
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
«Դո՛ւք էք երկրի աղը. սակայն եթէ աղը անհամանայ, ինչո՞վ այն կ՚աղուի. այնուհետեւ ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կը թափուի եւ մարդկանց ոտքի կոխան կը լինի:
 
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:3

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: