Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 22:14

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Որովհետև կանչվածները շատ են, իսկ ընտրյալները՝ քիչ»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 22:1
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

որովհետեւ կանչուածները բազում են, իսկ ընտրեալները՝ սակաւ»:
   

   Քանզի շատերն են կանչված, բայց սակավն` ընտրված»:

   Ինձ թվում է` այս խոսքը նման է ուռկանի առակին (Մատթ. 13։47-48), որովհետև ինչպես որ այնտեղ ուռկանով հավասարապես [բոլորին] որսացին ծովից և հետո ցամաք հանելով` լավերն ամանների մեջ հավաքեցին, իսկ խոտանը դեն նետեցին, այդպես էլ այստեղ է: Թեպետ բոլորը կանչվեցին, բայց սակավաթիվ են նրանք, ովքեր նեղ ճանապարհով ընթացան, ովքեր հավատի հիմքի` բարի կանչի վրա, ընտիր ոսկուց ու թանկարժեք ակներից բարի գործեր կառուցեցին, երկնքի շտեմարաններում հավաքվեցին և հարսանիքի առագաստին արժանացան: Իսկ շատերը, ովքեր լայն [ճանապար հով] շտապեցին [գնալ], դուրս գցվեցին: Սրանից թող փրկի Իր անվանը հավատացողներին մեր Քրիստոս Աստվածը և արժանացնի երկնային առագաստին` հոգևոր հարսանիք մաքուր պատմուճանով մտնելուն` այնտեղ բազմած արդարների հոգիների հետ: Եվ Նրան փառք ու պատիվ Հոր և Սուրբ Հոգու հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

որովհետեւ կանչուածները բազում են, իսկ ընտրեալները՝ սակաւ»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 22:1