Ծննդոց գրքի մեկնություն 29:28

Ա. Լոպուխին

Եվ Հակոբն այնպես էլ արեց,  յոթ տարի էլ ծառայեց: Եվ Լաբանն իր Ռաքել աղջկան նրան կնության տվեց: [28] (Սինոդական թարգ․)
   
   Մեկ շաբաթ անց Հակոբն անմիջապես ամուսնանում է Ռաքելի հետ (ոչ թե յոթ տարի աշխատելուց հետո, ինչպես հին մեկնիչներն էին ենթադրում` Հ. Փլավիոս, և Հ. Ոսկեբերան, զր. Ծննդ. 61, 599):
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) Յակոբն այդպէս էլ արեց. նա եօթը տարի եւս ծառայեց սրա համար, եւ Լաբանն իր դուստր Ռաքէլին կնութեան տուեց նրան:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբն այդպես արեց. լրացրեց այդ յոթ օրերը, և Լաբանն իր դստերը՝ Ռաքելին, նրան կնության տվեց:
(Գրաբար) Արար այնպէս Յակոբ. եւ կատարեաց եւթն եւս ամ ընդ նորա: Եւ ետ նմա Լաբան զՌաքէլ դուստր իւր կնութեան: