Գիրք` 1. Ըստ Մատթէոսի

Գլուխ 5

   

1. Եւ տեսեալ զժողովուրդսն՝ ել ի լեառն. եւ իբրեւ նստաւ անդ՝ մատեան առ նա աշակերտքն նորա:

2. Եւ բացեալ զբերան իւր ուսուցանէր զնոսա, եւ ասէր.

3. Երանի աղքատաց հոգւով, զի նոցա է արքայութիւն երկնից:

4. Երանի սգաւորաց, զի նոքա մխիթարեսցին:

5. Երանի հեզոց, զի նոքա ժառանգեսցեն զերկիր:

6. Երանի որ քաղցեալ եւ ծարաւի իցեն արդարութեան, զի նոքա յագեսցին:

7. Երանի ողորմածաց, զի նոքա ողորմութիւն գտցեն:

8. Երանի այնոցիկ՝ որ սուրբ են սրտիւք, զի նոքա զԱստուած տեսցեն:

9. Երանի խաղաղարարաց, զի նոքա որդիք Աստուծոյ կոչեսցին:

10. Երանի որ հալածեալ իցեն վասն արդարութեան, զի նոցա է արքայութիւն երկնից:

11. Երանի է ձեզ՝ յորժամ նախատիցեն զձեզ եւ հալածեսցեն, եւ ասիցեն զամենայն բան չար զձէնջ սուտ՝ վասն իմ:

12. Ցնծացէք եւ ուրախ լերուք, զի վարձք ձեր բազում են յերկինս. զի այսպէս հալածեցին զմարգարէսն որ յառաջ քան զձեզ էին:

13. Դուք էք աղ երկրի. եթէ աղն անհամի՝ ի՞ւ յաղիցի. ո՛չ իմիք ազդիցէ այնուհետեւ, բայց եթէ ընկենուլ արտաքս՝ եւ կոխան լինել ի մարդկանէ:

14. Դուք էք լոյս աշխարհի. ո՛չ կարէ քաղաք թաքչել՝ որ ի վերայ լերին կայցէ:

15. Եւ ո՛չ լուցանեն ճրագ՝ եւ դնեն ընդ գրուանաւ, այլ ի վերայ աշտանակի. եւ լո՛յս տայ ամենեցուն՝ որ ի տանն իցեն:

16. Այնպէս լուսաւորեսցէ լոյս ձեր առաջի մարդկան, որպէս զի տեսցեն զգործս ձեր բարիս, եւ փառաւորեսցեն զՀայր ձեր որ յերկինս է:

17. Մի՛ համարիք եթէ եկի լուծանել զաւրէնս կամ զմարգարէս. ո՛չ եկի լուծանել՝ այլ լնուլ:

18. Ամէն ասեմ ձեզ՝ մինչեւ անցցեն երկինք եւ երկիր, յո՛վտ մի՝ որ նշանախեց մի է, ո՛չ անցցէ յաւրինացն եւ ի մարգարէից՝ մինչեւ ամենայն եղիցի:

19. Որ ոք լուծցէ մի ինչ ի պատուիրանացս յայսցանէ ի փոքունց, եւ ուսուսցէ այնպէս զմարդիկ, փոքր կոչեսցի յարքայութեան երկնից: Իսկ որ արասցէ՝ եւ ուսուսցէ, նա՝ մեծ կոչեսցի յարքայութեան երկնից:

20. Բայց ասեմ զի եթէ ո՛չ առաւելուցու արդարութիւն ձեր առաւել քան զդպրացն եւ զփարիսեցւոց. ո՛չ մտանիցէք յարքայութիւն երկնից:

21. Լուարուք զի ասացաւ առաջնոցն. թէ մի՛ սպանաներ. զի որ սպանանիցէ՝ պարտական լիցի դատաստանի:

22. Այլ ես ասեմ եթէ ամենայն որ բարկանայ եղբաւր իւրում տարապարտուց, պարտաւոր լիցի դատաստանի: Եւ որ ասիցէ ցեղբայր իւր յիմար, պարտաւոր լիցի ատենի: Եւ որ ասիցէ ցեղբայր իւր մորոս, պարտաւոր լիցի ի գեհեն հրոյն:

23. Եթէ մատուցանիցես զպատարագ քո ի վերայ սեղանոյ, եւ անդ յիշիցես՝ եթէ եղբայր քո ունիցի ինչ խէթ զքէն,

24. թող զպատարագն քո առաջի սեղանոյն. եւ երթ նախ հաշտեաց ընդ եղբաւր քում, եւ ապա եկեալ մատուսջիր զպատարագն քո:

25. Լե՛ր իրաւախոհ ընդ ոսոխի քում վաղագոյն, մինչդեռ իցես ընդ նմա ի ճանապարհի. գուցէ մատնիցէ զքեզ ոսոխն դատաւորի, եւ դատաւորն դահճի, եւ արկանիցիս ի բանտ:

26. Ամէն ասեմ քեզ, ո՛չ ելանիցես անտի, մինչեւ հատուցանիցես զյետին նաքարակիտն:

27. Լուարուք զի ասացաւ. Մի՛ շնար:

28. Բայց ես՝ ասեմ թէ ամենայն որ հայի ի կին մարդ առ ի ցանկանալոյ նմա, անդէն շնացաւ ընդ նմա ի սրտի իւրում:

29. Եթէ ակն քո աջ գայթագղեցուցանէ զքեզ, խլեա զնա՝ եւ ընկեա ի քէն. զի լաւ է քեզ եթէ մի յանդամոց քոց կորիցէ, եւ մի ամենայն մարմինդ քո անկանիցի ի գեհեն:

30. Եւ եթէ աջ ձեռն քո գայթագղեցուցանէ զքեզ, հատ զնա՝ եւ ընկեա ի քէն. զի լաւ է քեզ եթէ մի յանդամոց քոց

կորիցէ, եւ մի ամենայն մարմինդ քո արկանիցի ի գեհեն:

31. Ապաքէն ասացաւ, թէ որ արձակիցէ զկին իւր՝ տացէ նմա զարձակմանն:

32. Բայց ես ասեմ ձեզ, եթէ ամենայն որ արձակէ զկին իւր առանց բանի պոռնկութեան, նա տայ նմա շնալ. եւ որ զարձակեալն առնէ՝ շնայ:

33. Դարձեալ լուարուք զի ասացաւ առաջնոցն. մի՛ երդնուցուս սուտ, բայց հատուսցես Տեառն զերդմունս քո:

34. Այլ ես ասեմ ձեզ՝ ամենեւին մի երդնուլ. մի՛ յերկինս՝ զի աթոռ է Աստուծոյ.

35. եւ մի՛ յերկիր՝ զի պատուանդան է ոտից նորա. եւ մի՛ յԵրուսաղէմ՝ զի քաղաք է մեծի արքայի:

36. Եւ մի՛ ի գլուխ քո երդնուցուս, զի ո՛չ կարես մազ մի սպիտակ առնել՝ կամ թուխ:

37. Այլ եղիցի ձեր բան, այոն՝ այո, եւ ոչն՝ ո՛չ. զի աւելին քան զայն ի չարէն է:

38. Լուարուք զի ասացաւ. Ակն ընդ ական, եւ ատամն ընդ ատաման:

39. Այլ ես ասեմ ձեզ, մի կալ հակառակ չարին: Այլ եթէ ոք ածիցէ ապտակ յաջ ծնաւտ քո՝ դարձո նմա եւ զմեւսն:

40. Եւ որ կամիցի ոք դատել եւ առնուլ զշապիկս քո, թող ի նա եւ զբաճկոն քո:

41. Եւ որ տարապարհակ վարիցէ զքեզ մղոն մի, երթ ընդ նմա եւ երկուս:

42. Որում խնդրէ ի քէն տուր. եւ որ կամի փոխ առնուլ ի քէն՝ մի դարձուցաներ զերեսս:

43. Լուարուք ապաքէն զի ասացաւ. Սիրեսցես զընկեր քո, եւ ատեսցես զթշնամին քո:

44. Այլ ես ասեմ Սիրեցէք զթշնամիս ձեր. աւրհնեցէք զանիծիչս ձեր. բարի արարէք ատելեաց ձերոց. եւ աղաւթս ի վերայ այնոցիկ՝ որ լլկենն զձեզ եւ հալածեն:

45. Զի եղիջիք որդիք Հաւր ձերոյ որ յերկինսն զի զարեգակն իւր ծագէ ի վերայ չարաց եւ բարեաց եւ ածէ անձրեւ ի վերայ արդարոց եւ մեղաւորաց:

46. Զի եթէ սիրիցէք զայնոսիկ որ սիրենն զձեզ՝ զի՞նչ վարձք իցեն, ո՞չ ապաքէն եւ մաքսաւորք զնոյն գործեն:

47. Եւ եթէ տայցէք միայն ողջոյն բարեկամաց ձերոց՝ զի՞նչ աւելի առնէք. Ո՞չ ապաքէն մաքսաւորք եւ մեղաւորք զնոյն գործեն:

48. Արդ՝ եղերո՛ւք դուք կատարեա՛լք, որպէս եւ Հայրն ձեր երկնաւոր կատարեա՛լ է: