Ովսեեի մարգարեության մեկնություն 4:11

Ա. Պ. Լոպուխին (†1904)

11-12. Պոռնկությունը, գինին և խմիչքները գրավել են նրաց սիրտը։ [11] Իմ ժողովուրդը հարցնում է իր փայտին, և նրա գավազանը նրան պատասխան է տալիս, քանզի պոռնկության ոգին նրանց մոլորեցրել է, և պոռնկանալով նրանք հեռացել են իրենց Աստծուց։ (Սինոդական թարգ․)
   
    Տրվելով զգայական հաճույքներին՝ ժողովուրդը զբաղվում էր նաև անիմաստ  մոգություններով։

     «Հարցնում է իր փայտին», այսինքն՝ հարցնում է փայտից պատրաստված իր կուռքերին, կամ էլ մասնավորապես թերափիմներին, որոնց ժողովուրդը ապագան գուշակելու զորություն էր վերագրել (Ովս․ 3։4, Զաք․ 10։2

    Սլավոներեն «հարցնում էին վիճակաքարերով» ընթերցումն առաջացել է հունարենից սխալ թարգմանության հետևանքով։

    «Նրա գավազանը նրան պատասխան է տալիս» խոսքերում մարգարեն նկատի ունի ապագայի մասին գուշակության այն ձևը, որ կոչվում է մետաղագուշակություն կամ գուշակություն գավազաններով։ Մետաղի կամ գավազանի միջոցով գուշակություն կատարելը տարածված էր շատ հին ժողովուրդների մոտ և տարբեր դրսևորումներ ուներ։ Հեթանոսական գուշակությունները միանում էին հեթանոսական աստվածների պաշտամունքներին, որն էլ մարգարեն 12−րդ համարում «պոռնկություն» է անվանում։

--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) «Գինին եւ հարբեցողութիւնը գրաւեցին իմ ժողովրդի սիրտը:
(Արարատ թարգ․) Շնությունը, գինին ու քաղցուն գրավում են միտքը։
(Գրաբար) Եւ զգինի և զարբեցութիւն ընկալա՛ւ սիրտ ժողովրդեան իմոյ։