Ա. Պ. Լոպուխին (†1904)
13-16․ «Ահա Ես ձեզ պիտի տրորեմ, ինչպես խրձերով բեռնված սայլն է տրորում»: [13]. ««Արագընթացը փախչելու ուժ չի ունենա, զորավորը չի կարող պահել իր ամրոցը, և խիզախը չի կարող փրկել իր կյանքը»։ «Աղեղնավորը չի կարող դիմակայել, արագավազը չի կարող փախչել, և ձիավորն էլ չի կարող իր կյանքը փրկել»։ «Եվ այդ օրը խիզախների մեջ ամենաքաջը պիտի մերկ փախչի», - ասում է Տերը: (Սինոդական թարգ․)
13−րդ համարը մեկնիչների կողմից տարբեր կերպ է թարգմանվում ու մեկնաբանվում, քանի որ «meik» («ճզմելու եմ») բառը իրենից ներկայացնում է « απαξ λεγομ »: Յոթանասնիցում և սլավոներեն տեքստում համարը «ձեզ պիտի ճզմեմ տեղում, ինչպես ճզմում է օրանով լի սայլը իր անցած տեղը» ձևն ունի: Իսկ նոր մեկնիչների մոտ՝ «Ահա Ես կստիպեմ, որ հողը շարժվի ձեր ոտքերի տակ, ինչպես շարժվում է խուրձերով լի սայլը» տարբերակն է (Նովակ, Գոոնակեր):
13−16−րդ համարներում մարգարեն հայտարարում է Իսրայելի դատաստանի մասին: Դատաստանը նկարագրելիս մարգարեի կողմից օգտագործված պատկերները կոչված են ցույց տալու աղետի ծանրությունն ու անխուսափելիությունը: Սակայն անհայտ է, թե կոնկրետ ինչ աղետների մասին է մարգարեն այստեղ խոսում: Ենթադրում են (Յունգերով), որ մարգարեն հայտարարում է այն սարսափելի երկրաշարժի մասին, որի վերաբերյալ նա բազմիցս խոսում է իր գրքում (Ամոս. 1։1, 4։11, 8։8, 9։5): Հին ռաբբիները մարգարեի խոսքերն առնչել են Իսրայելի թագավորներին` Հերոբովամին, Բոոսին, Աբրիային, Թակեին ու Ովսեեին:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Դրա համար էլ ահա ես ձեզ պիտի ճզմեմ տեղում, ինչպէս ճզմում է օրանով լի սայլը իր անցած տեղը:
(Արարատ թարգ․) Ահա ես ձեզ պիտի ճզմեմ, ինչպես որ ճզմում է խրձերով լի սայլը։
(Գրաբար) Վասն այդորիկ ահաւասիկ ես հոլովեցուցանեմ ի ներքոյ ձեր՝ զոր օրինակ հոլովի սայլ լի օրանաւ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: