Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Թող արդարությունը հոսի ջրի նման, իսկ ճշմարտությունը` հեղեղի պես»: (Սինոդական թարգ․)[24]
24−րդ համարում մարգարեի կողմից հնչեցված միտքը տարբեր կերպ է ընկալվում: Որոշ մեկնիչներ (Գիտցիգ, Կեյլ, Գոոնակեր) մարգարեական այս համարն ընկալում են որպես Աստծու արդար դատաստանի մասին ասված խոսք ու Իսրայելին սպասվող պատիժների մասին կանխատեսում: Ուրիշները (Նովակ, Յունգերով) մարգարեի խոսքերը հասկանում են որպես արդարությունը վերականգնելու վերաբերյալ Իսրայելին ուղղված կոչ: Աստծու արդար դատաստանի վերաբերյալ օգտագործվող «mischapat» (դատաստան) ու «zedakah» (ճշմարտություն) արտահայտությունները Ամոս 5։7, 15 և 6։12 համարներում կիրառվում են բարոյական իմաստով` մարդկային ճշմարտության առնչությամբ: Այս բառերը ավելի լավ է վերոնշյալ իմաստով հասկանալ նաև 24−րդ համարում: «Հեղեղի պես»․ եբրայերեն «nachal ethan» արտահայտությունը նշանակում է գետակ (հոսանք), որը հոսում է ևʹ ամռանը, ևʹ ձմռանը: Այսպիսի հոսանքի նմանողությամբ էլ արդար դատաստանը պետք է լինի ոչ թե պատահական և ժամանակավոր պոռթկում, այլ կյանքի մշտական կանոն: Յոթանասնիցը, հավանաբար, 24−րդ համարն ընկալել է որպես Տիրոջ դատաստանի վերաբերյալ մարգարեություն։ Այստեղից էլ գալիս է սլավոներեն տեքստի՝ «թող հորդի («καὶ κυλισθήσεται»`գլորվի) իրավունքը, ինչպես ջուրը, ու արդարությունը, ինչպես անհուն հեղեղը» տարբերակը:
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Թող յորդի իրաւունքը ինչպէս ջուր, եւ արդարութիւնը՝ ինչպէս անհուն հեղեղ:
(Արարատ թարգ․) Բայց թող իրավունքը հորդի ջրերի պես, և արդարությունը՝ վարար գետի պես։
(Գրաբար) Եւ յորդեսցեն իբրև զջո՛ւր իրաւունք, և արդարութիւն իբրև զհեղեղ անհուն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: