Երեմիայի մարգարեության մեկնություն 31:33

Սուրբ Եփրեմ Ասորի

«այլ ա՛յս ուխտն է, որ ուխտելու եմ Իսրայէլի տան հետ այն օրերից յետոյ, - ասում է Տէրը, - իմ օրէնքները նրանց մտքի մէջ եմ դրոշմելու, դրանք նրանց սրտերի մէջ եմ գրելու, նրանց համար Աստուած եմ լինելու, իսկ նրանք ինձ համար լինելու են ժողովուրդ:
    
    «Եվ Իմ օրենքները նրանց մտքի մեջ եմ դրոշմելու», այսինքն՝ ոչ թե քարե տախտակների վրա եմ գրելու, ինչպես Մովսեսի ժամանակ, այլ մարմնական տախտակների վրա, որն էլ մարգարեն ինքն է բացատրում Երեմիա 31:33–րդ  համարի մյուս մասում։ 
    

Ա. Լոպուխին

«Բայց սա է այն ուխտը, որը Ես պիտի կնքեմ Իսրայելի տան հետ այդ օրերից հետո», - ասում է Տերը. - «Իմ օրենքը պիտի դնեմ նրանց ներսում և նրանց սրտի վրա պիտի գրեմ այն, և Ես պիտի լինեմ նրանց Աստվածը, և նրանք պիտի լինեն Իմ ժողովուրդը»։ (Սինոդական թարգմ.) [33]
    
    «Այդ օրերից հետո». այսինքն՝ այն տխուր ապագայից հետո, որը ստիպված է լինելու ապրել Աստծո կողմից մերժված Իսրայելը: Նոր և Հին Ուխտերի միջև եղած առաջին տարբերությունն այն է, որ մարդու աչքի առաջ եղած և նրա մեջ Աստծո կամքին ընդդիմանալու ցանկություն առաջացնող օրենքի տառի փոխարեն դրա բովանդակությունը խորապես մտնելու է մարդու էության մեջ, և նա բարի գործերը կատարելու է իր սեփական ցանկությամբ: Ահա թե ինչ են նշանակում «Իմ օրենքները նրանց մտքի մեջ եմ դրոշմելու, դրանք նրանց սրտերի մեջ եմ գրելու» խոսքերը։ Նոր և Հին Ուխտերի միջև եղած երկրորդ տարբերությունն այն է, որ այդ ժամանակ Աստծո և Իսրայելի միջև իրական միասնություն կլինի, որը մինչ այժմ հայտնի էր միայն անունով, և արտահայտվում էր հետևյալ բառերով. «Եվ Ես նրանց համար Աստված եմ լինելու, իսկ նրանք Ինձ համար ժողովուրդ են լինելու»։
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 31:27

-----------------------------------------

[33](Էջմիածին թարգմ.) «այլ ա՛յս ուխտն է, որ ուխտելու եմ Իսրայէլի տան հետ այն օրերից յետոյ, - ասում է Տէրը, - իմ օրէնքները նրանց մտքի մէջ եմ դրոշմելու, դրանք նրանց սրտերի մէջ եմ գրելու, նրանց համար Աստուած եմ լինելու, իսկ նրանք ինձ համար լինելու են ժողովուրդ:
(Արարատ թարգմ.) «Այլ սա է այն ուխտը, որ այն օրերից հետո պիտի կապեմ Իսրայելի տան հետ»,- ասում է Տերը։ «Իմ օրենքը պիտի դնեմ նրանց ներսում և նրանց սրտի վրա պիտի գրեմ այն. ես նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք իմ ժողովուրդը պիտի լինեն։
(Գրաբար) Այլ այս է ուխտն զոր ուխտեցից տանդ Իսրայէլի. յետ աւուրցն այնոցիկ ասէ Տէր, տաց զաւրէնս իմ ի միտս նոցա, եւ ի սիրտս նոցա գրեցից զնոսա. եւ եղէց նոցա յԱստուած, եւ նոքա եղիցին ինձ ի ժողովուրդ։