Երեմիայի մարգարեության մեկնություն 31:39

Ա. Լոպուխին

«Եվ չափալարը դուրս պիտի ձգվի դեպի առաջ՝ մինչև Գարիբի բլուրը, և պիտի դառնա դեպի Գոաթ»։ (Սինոդական թարգմ.) [39]
   
    Գարեբի բլուրը, ինչպես երևում է հաջորդ համարից, Երուսաղեմի արևմտյան կողմում  էր, և այդպիսով մարգարեն այստեղ նշում է քաղաքի արևմտյան սահմանը, իսկ Եննոմի և Կեդրոնի հովիտների միաձուլման տեղում կանգնած Գոաթը՝  հարավային սահմանը:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 31:27

Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 31:35

Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 31:38

-----------------------------------

[39](Էջմիածին թարգմ.) Եւ դեռ պիտի ձգուի չափալարըեւ նրանց առջեւով պիտիերկարի մինչեւ Գարեբի բլուրը՝ այն բոլորելով ընտիր քարերից շինուած պատով:
(Արարատ թարգմ.) Եվ չափալարը դուրս պիտի ձգվի դեպի առաջ՝ մինչև Գարեբի բլուրը, և պիտի դառնա դեպի Գոաթ։
(Գրաբար) Եւ ելցէ տակաւին կասկած. եւ չափ նորա յանդիման նոցա մինչեւ ցբլուրն Գարեբայ. Եւ բոլորեսցի շուրջանակի յընտիր ընտիր վիմաց։