Երեմիայի մարգարեության մեկնություն 33:22

Սուրբ Եփրեմ Ասորի

Ինչպէս որ անթուելի են երկնքի աստղերը, եւ անչափելի ծովի աւազը, այդպէս էլ պիտի բազմացնեմ իմ ծառայ Դաւթի սերունդը եւ ղեւտացիներին՝ իմ պաշտօնեաներին»:
   
    Եվ այն, ինչ ասում է Ավետարանիչը  (Ղուկ. 1:32–33) Քրիստոսի Թագավորության մեծության և հավիտենականության մասին, մարգարեն կրկնում և հաստատում է հաջորդիվ՝ ասելով. «Ինչպես որ անթվելի են երկնքի աստղերը (զորությունները), և անչափելի՝ ծովի ավազը, այդպես էլ պիտի բազմացնեմ իմ ծառա Դավթի սերունդը», այսինքն՝ Իր Խոսքի՝ Դավթի որդու,  սերունդը՝ Նոր Կտակարանի քահանաներին ու ղևտացիներին: Ավետարանն ու Քրիստոսի Եկեղեցին, ըստ իրենց արժանապատվության, մարգարեն ներկայացնում է Երկնային Զորությունների, իսկ մեծությունը՝ ծովի ավազի պատկերներով: Քանզի անհրաժեշտ էր, որ Ավետարանն ու Եկեղեցին հայտնի դառնային աշխարհի բոլոր մասերում, և որ բոլոր ազգերը հավատային դրանց:
   

Ա. Լոպուխին

«Ինչպես որ անհամրելի է երկնքի զորքը, և անչափելի է ծովի ավազը, այնպես պիտի շատացնեմ Դավթի՝ Իմ ծառայի սերունդը, և Ինձ ծառայություն անող ղևտացիներին»։ (Սինոդական թարգմ.) [22]
   
    Դավթի և Ղևտացիների սերունդների անչափ բազմանալու մասին ասված խոսքը ակնհայտորեն անհնար է բառացի կերպով հասկանալ: Մարգարեն դրանով ցանկանում է ասել, որ ամբողջ Իսրայելը բաղկացած է լինելու Թագավ.ց և քահանաներից, ինչպես Աստված նաև Մովսեսին էր խոստացել  (Ելք, գլուխ 19): Բայց բացի այդ, հարկ է նշել, որ Իսրայելի ներքո, նմանատիպ դեպքում, պետք է հասկանալ ոչ թե հրեաներին, այլ Նոր Կտակարանի բոլոր ճշմարիտ հավատացյալներին, որոնց Քրիստոս թագավորներ և քահանաներ դարձրեց  (Հայտն. 1:6, Ա Պետր. 2:9):
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 33:14

---------------------------------

[22](Էջմիածին թարգմ.) Ինչպէս որ անթուելի են երկնքի աստղերը, եւ անչափելի ծովի աւազը, այդպէս էլ պիտի բազմացնեմ իմ ծառայ Դաւթի սերունդը եւ ղեւտացիներին՝ իմ պաշտօնեաներին»:
(Արարատ թարգմ.) Ինչպես որ անհամրելի է երկնքի զորքը, և անչափելի է ծովի ավազը, այնպես պիտի շատացնեմ իմ ծառա Դավթի սերունդը և ինձ ծառայություն անող ղևտացիներին»։
(Գրաբար) Զոր աւրինակ ոչ թուին զաւրութիւնք երկնից, եւ ոչ չափի աւազ ծովու. նոյնպէս բազմացուցից զզաւակն Դաւթի ծառայի իմոյ, եւ զղեւտացիսն զպաշտաւնեայս իմ։