Սուրբ Եփրեմ Ասորի
Ինչպէս որ անթուելի են երկնքի աստղերը, եւ անչափելի ծովի աւազը, այդպէս էլ պիտի բազմացնեմ իմ ծառայ Դաւթի սերունդը եւ ղեւտացիներին՝ իմ պաշտօնեաներին»:
Եվ այն, ինչ ասում է Ավետարանիչը (Ղուկ. 1:32–33) Քրիստոսի Թագավորության մեծության և հավիտենականության մասին, մարգարեն կրկնում և հաստատում է հաջորդիվ՝ ասելով. «Ինչպես որ անթվելի են երկնքի աստղերը (զորությունները), և անչափելի՝ ծովի ավազը, այդպես էլ պիտի բազմացնեմ իմ ծառա Դավթի սերունդը», այսինքն՝ Իր Խոսքի՝ Դավթի որդու, սերունդը՝ Նոր Կտակարանի քահանաներին ու ղևտացիներին: Ավետարանն ու Քրիստոսի Եկեղեցին, ըստ իրենց արժանապատվության, մարգարեն ներկայացնում է Երկնային Զորությունների, իսկ մեծությունը՝ ծովի ավազի պատկերներով: Քանզի անհրաժեշտ էր, որ Ավետարանն ու Եկեղեցին հայտնի դառնային աշխարհի բոլոր մասերում, և որ բոլոր ազգերը հավատային դրանց:
Ա. Լոպուխին
«Ինչպես որ անհամրելի է երկնքի զորքը, և անչափելի է ծովի ավազը, այնպես պիտի շատացնեմ Դավթի՝ Իմ ծառայի սերունդը, և Ինձ ծառայություն անող ղևտացիներին»։ (Սինոդական թարգմ.) [22]
Դավթի և Ղևտացիների սերունդների անչափ բազմանալու մասին ասված խոսքը ակնհայտորեն անհնար է բառացի կերպով հասկանալ: Մարգարեն դրանով ցանկանում է ասել, որ ամբողջ Իսրայելը բաղկացած է լինելու Թագավ.ց և քահանաներից, ինչպես Աստված նաև Մովսեսին էր խոստացել (Ելք, գլուխ 19): Բայց բացի այդ, հարկ է նշել, որ Իսրայելի ներքո, նմանատիպ դեպքում, պետք է հասկանալ ոչ թե հրեաներին, այլ Նոր Կտակարանի բոլոր ճշմարիտ հավատացյալներին, որոնց Քրիստոս թագավորներ և քահանաներ դարձրեց (Հայտն. 1:6, Ա Պետր. 2:9):
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 33:14
---------------------------------
[22](Էջմիածին թարգմ.) Ինչպէս որ անթուելի են երկնքի աստղերը, եւ անչափելի ծովի աւազը, այդպէս էլ պիտի բազմացնեմ իմ ծառայ Դաւթի սերունդը եւ ղեւտացիներին՝ իմ պաշտօնեաներին»:
(Արարատ թարգմ.) Ինչպես որ անհամրելի է երկնքի զորքը, և անչափելի է ծովի ավազը, այնպես պիտի շատացնեմ իմ ծառա Դավթի սերունդը և ինձ ծառայություն անող ղևտացիներին»։
(Գրաբար) Զոր աւրինակ ոչ թուին զաւրութիւնք երկնից, եւ ոչ չափի աւազ ծովու. նոյնպէս բազմացուցից զզաւակն Դաւթի ծառայի իմոյ, եւ զղեւտացիսն զպաշտաւնեայս իմ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: