Եսայու մարգարեության մեկնություն 58:8

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Այն ժամանակ այգաբացի պէս պիտի ծաւալուի քո լոյսը, եւ արագօրէն պիտի հասնի քո ապաքինումը, քո առջեւից պիտի ընթանայ քո արդարութիւնը, եւ Աստծու փառքը պիտի պահպանի քեզ:
   
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 58:7
   

Ա. Լոպուխին

8-11 ․«Այդ ժամանակ քո լույսը պիտի ծագի արշալույսի պես, և քո ապաքինումը շուտով պիտի ծլարձակի, և քո արդարությունը քո առջևից պիտի գնա, և Տիրոջ փառքը պիտի ուղեկցի քեզ»։ [8] «Այդ ժամանակ դու կկանչես, և Տերը կլսի, կաղաղակես, և Նա կասի․«Ահա Ես»։ Երբ որ դու քո միջից հեռացնես լուծը, դադարեցնես մատդ վեր բարձրացնելը և չարախոսությունները»: «Եվ քաղցածին տաս քո հոգին ու հագեցնես տառապյալի հոգին, այդ ժամանակ քո լույսը կծագի խավարի մեջ, և քո մթությունը կլինի կեսօրվա պես»։ (Սինոդական թարգ․)
   
   Այս բոլոր համարները զուգահեռ պատկերների մի ամբողջ շարքով բացահայտում են միևնույն գաղափարը՝ ճշմարիտ ծոմապահության փրկարար պտուղների մասին միտքը, որն այստեղ, ակնհայտորեն, վերցված է որպես, առհասարակ, ճշմարիտ աստվածապաշտության խորհրդանիշ։

   «Եվ քո արդարությունը քո առջևից պիտի գնա, և Տիրոջ փառքը պիտի ուղեկցի քեզ…» (8-րդ համար) - հենց այդ արդարացումը, որը դուք այժմ այդքան ապարդյուն փնտրում եք, ձեր աչքերի առջև կլինի, և Տիրոջից փառավորումը ձեզ համար բնական պարգև կլինի։ Այս պատկերի գրեթե բառացի կրկնությանը մենք հանդիպում ենք Սաղմոսերգուի գրքում (Սաղմ․36։6)։

   «Երբ որ դու քո միջից հեռացնես լուծը…» - Համաձայն համատեքստի («լծի հանգույցը» - 6-րդ համար)՝ այստեղ «լծի հանգույցը» արտահայտության ներքո ավելի ճիշտ կլինի հասկանալ իրավական և հասարակական-տնտեսական հարաբերություններում առկա այն ճնշումը, որին Իսրայելի որդիների մեծամասնությունը ենթարկվում էր արտոնյալ փոքրամասնության կողմից։

   «Դադարեցնես մատդ վեր բարձրացնելը և չարախոսությունները…» - «Մատը վեր բարձրացնելը նշանակում է Մովսեսի աթոռին բազմած ուսուցչի ամբարտավան հպարտությունը: Իսկ ահա այն «չարախոսությունները», որոնք հնչեցվում էին իշխանավորների կողմից (մենք դրանց ականատես ենք եղել ավելի վերևում՝ Եսայու մարգարեության մեջ, օրինակ՝ Ես. 5։18-19, 28։9-10, 13-15, 18, 22, 30։1-2, 31։1, համարներում և շատ ուրիշ տեղիներում), ակնհայտորեն վկայում են իշխող դասակարգերի մեջ տարածում գտած ծայրահեղ անհավատության մասին» (Վլաստով
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Այն ժամանակ այգաբացի պէս պիտի ծաւալուի քո լոյսը, եւ արագօրէն պիտի հասնի քո ապաքինումը, քո առջեւից պիտի ընթանայ քո արդարութիւնը, եւ Աստծու փառքը պիտի պահպանի քեզ:
(Արարատ թարգ․) Այն ժամանակ քո լույսը պիտի ծագի արշալույսի պես, քո ապաքինումը պիտի ծլարձակի շուտով, քո արդարությունը պիտի գնա քո առջևից, և Տիրոջ փառքը քեզ պիտի պահպանի թիկունքից։
(Գրաբար) Յայնժամ ծաւալեսցի կանուխ լոյս քո, եւ բժշկութիւն քեզ վաղվաղակի հասցէ. եւ գնասցէ առաջի քո արդարութիւն քո, եւ փառքն Աստուծոյ զքեւ փակեսցին: