Ա. Լոպուխին
10-11․ Ինչպես որ նախորդ անգամ այս անգամ էլ ես քառասուն օր ու քառասուն գիշեր մնացի լեռան վրա, և այս անգամ էլ Տերը լսեց ինձ, [և] չցանկացավ ձեզ կոտորել: [10] Եվ ասաց ինձ Տերը. «Վե՛ր կաց և ճանապարհ ընկի՛ր [այս] ժողովրդի առջևից, թող նրանք գնան և ժառանգեն այն երկիրը, որը ես երդվել եմ տալ նրանց հայրերին»: (Սինոդական թարգ․)
Տե՛ս Ելից գրքի մեկնություն գլուխ 32:31-34, 33:1-3, 34:8-11
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Քառասուն օր, քառասուն գիշեր ես մնացի լերան վրայ, եւ Տէրն ինձ լսեց այս անգամ էլ ու չուզեց կոտորել ձեզ:
(Արարատ թարգ․) Ես առաջին օրերի նման քառասուն օր և քառասուն գիշեր մնացի լեռան վրա. Տերն այս անգամ էլ լսեց ինձ և չուզեց քեզ կործանել։
(Գրաբար) Եւ ես կայի ի լերինն զքառասուն տիւ եւ զքառասուն գիշեր. եւ լուաւ ինձ Տէր ի ժամանակին յայնմիկ. եւ ոչ կամեցաւ սատակել զձեզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: