Սրբ. Եփրեմ Ասորի
Նեբրոթն ելաւ այդ երկրից ու գնաց Ասուր, կառուցեց Նինուէն, Ռոբոթ քաղաքը, Քաղանը,
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 10:9
Ա. Լոպուխին
Այս երկրից ելավ Ասուրը և կառուցեց Նինվեն, Ռոբոթը և Քաղանը (Սինոդական թարգ․) (Սինոդական թարգ․) [11]
Այս երկրից ելավ Ասուրը…Մեկնիչներից ոմանք Ասսուրն այստեղ համարում են Սեմի որդիներից մեկի հատուկ անձնանուն (Ծննդ.10:22, LXX, Վուլգատա, Լյութեր, Ռոզենմյուլեր և այլք), և տվյալ հատվածը մեկնում այն իմաստով, թե սեմերը, դժգոհ լինելով Նեբրոթի և քուշերի բռնատիրական կառավարումից, գերադասեցին հեռանալ դեպի հյուսիս և հիմնել այնտեղ նոր թագավորություն: Ըստ մյուսների (Թարգում,Դելիչ, Քեյլ, Լանգե, Ֆիլարետ և շատ ուրիշներ), սակայն, Ասուրն այստեղ հանդես է գալիս որպես մի ողջ երկրի ընդհանուր անվանում, ինչով պայմանավորված` տեքստի թարգմանությունն էլ պետք է դույզն-ինչ այլ կերպ լինի, այն է` «Եվ այդ երկրից (Սենաարից) ելավ (Նեբրոթը) և գնաց Ասուր»…
… և կառուցեց Նինվեն… սկզբում Բաբելոն քաղաքն էր Նեբրոթի տերության հենարանը, այժմ նա իր թագավորության նոր կենտրոնը՝ Նինվեն, կառուցում է հյուսիսային կողմում: Հետագայում ասորական միապետության մեծ ու լայնածավալ մայրաքաղաքը դարձած (Հովնան, 3:3, 4:11) այս քաղաքը Տիգրիսի ափին էր` Մոսուլի դիմաց, այժմյան Կույունջիկի պեղումների վայրում:
Ռոբոթը և Քաղանը....Այս քաղաքներից առաջինի տեղադրությունն առայժմ անհայտ է մնում, թեպետ ոմանք նույնացնում են դրանք բիբլիական Էլասարին կամ Լարսին` ըստ այն սեպագրերի տեղեկությունների, որոնք գտնվել են Տիգրիսը ներքին Զաբին միախառնվելու տեղանքում: Եբրայերենից տառացի թարգմանության համաձայն Ռոբոթ բառը նշանակում է «փողոցների քաղաք», ինչն էլ պատկերացում է տալիս այդ անունը կրող քաղաքի ընդարձակության մասին:Քաղան անվանումը հանդիպում է Ասուրնասիրպալի տարեգրքերում (883-859 թթ.), որտեղ այն հիշատակվում է որպես Սալմանասար Առաջինի կողմից կառուցված քաղաք: Գիտնականների կողմից սա տեղադրվում է Նինվեից հարավ` Տիգրիսը Վերին Զաբի մեջ թափվելու վայրում, այժմյան Նեմրութի շրջակայքում: Մյուսները, ի դեպ, գերադասում են այն տեղորոշել ժամանակակից Կալահ-Շերգաթում` Նինվեից 5 մղոն դեպի հարավ:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Նեբրոթն ելաւ այդ երկրից ու գնաց Ասուր, կառուցեց Նինուէն, Ռոբոթ քաղաքը, Քաղանը,
(Արարատ թարգ․) Այդ երկրից դուրս եկաւ Ասուրը ու կառուցեց Նինվեն, Ռոբոթը և Քաղան քաղաքը
(Գրաբար) Յերկրէն յայնմանէ ե՛լ Ասուր, և շինեաց զՆինուէ, և զՌոբովթ քաղաք. և զՔաղան.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: