Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 10:4

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Սիմոն Կանանացի ու Հուդա Իսկարիովտացի, որը և մատնեց Նրան»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:3
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Սիմոն Կանանացի եւ Յուդա Իսկարիովտացի, որ եւ մատնեց նրան:
   
     Սիմոն Կանանացի և Հուդա Իսկարիովտացի, ով և մատնեց Նրան:

    [Սիմոնը] Տիրոջ ազգականներ Թադեոսի և Հակոբո-սի եղբայրն է, որին Ղուկասն իր երկու գրքերում էլ «Նախանձահույզ» է կոչում  (Ղուկ. 6։15, Գործք 1։13): [Այս անունը] մեկնվում է որպես «տխուր լուր», կամ «դրված», կամ էլ «հնազանդություն»: Եվ հիրավի՛. որովհետև [Սիմոնը] նախ «տրտմեց»` Տիրոջ [չարչարանքների] մասին լսելով, իսկ հետո Եկեղեցու հիմ քում «դրվելով» 1՝ հնազանդվեց Տիրոջը: Նրա մասին ոմանք ասում են, թե վրեժխնդիր էր Տիրոջը, ուրիշներ էլ՝ թե նախանձում էր, քանի որ «կանա»-ն նախանձ է նշանակում, թեպետ ոմանք [Կանա] վայրն են համարում: Տերը սրա հարսանիքին գնաց Գալիլեայի Կանա քաղաք և ջուրը գինու վերածեց, որով նրան [Իրեն] աշակերտելու գրավեց  (Հովհ. 2։1-11): Այս պատճառով էլ [Մատթեոսը] նրան «կանանացի» է կոչում. որովհետև ոմանց կոչում է հայրերի, ոմանց էլ՝ բնակավայրի անունով, որով նրանց պատկանելությունն է ցույց տալիս: Ուրիշներ էլ ասում են, թե այս Սիմոնը Եփրեմի [որդին] էր, և Տերը նրա անունը չփոխեց Պետրոսի պատճառով  2: Իսկ այլք ասում են, թե սա Նաթանայելն է [3], ում Տերը տեսավ թզենու մոտ, նա, ով փրկվել էր մանկակոտոր սրից [4] և ով դավանեց Տիրոջն Աստվածորդի և Իսրայելի Թագավոր՝ Տիրոջից արժանանալով «արդարև իսրայելացի» գովեստին (Հովհ. 1։47): Բայց ինձ սկզբում ասվածն է ավելի պատշաճ թվում: Իսկ Հուդա մատնիչին [ավետարանիչը] նույնպես նրա քաղաքի միջոցով է ներկայացնում, որպեսզի Հակոբի Հուդայից զանազանի: Բայց դու տե՛ս այս ավետարանչի հեզությունը, որ [Հուդայի մասին] չասաց. «Ժանտ ու ամենաժանտ թշվառականը, ով արժանացավ սրբազան գնդի ան դամ դառնալու և Ուսուցչին ու իրեն Կանչողին դավաճանեց», այլ միայն՝ «Հուդա Իսկարիովտացի, ով և մատնեց Նրան»:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Սիմոն Կանանացի եւ Յուդա Իսկարիովտացի, որ եւ մատնեց նրան:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:2
---------------
[3] Հովհաննեսի Ավետարանում հիշված Նաթանայելը նույնացվում է Սիմոն Կանանացու հետ նաև «Մարզվանեցու» հայսմավուրքում (տես նշ. հր., էջ 135): Արևելյան Ուղղափառ Եկեղեցու մեկ այլ հին ավանդություն Նաթանայելին ընդհանրապես չի համարում 12 առաքյալներից մեկը, այլ հրեա վարդապետ, Օրենքի գիտակ և իմաստուն, ինչպես Նիկոդեմոսը (տես Սբ Գրիգոր Տաթեւացի, Մեկնութիւն Յոհաննու Աւետարանի, Ս. Էջմիածին, 2005, էջ 111): Նաթանայելի ինքնության վերաբերյալ այսօր առավել տարածված է այն տեսակետը, թե նա Բարթողոմեոս առաքյալն է (Լիակատար վարք և վկայա բանութիւնք..., էջ 933):
[4] Հավանաբար նկատի է առնված Բեթղեհեմում և նրա շրջակայքում մինչև երկու տարեկան մանուկների կոտորածը՝ կազմակերպված Հերովդեսի կողմից (Մատթ. 2։16):