Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 12:11

Հովհաննես Ծործորեցի

Եւ նա ասաց նրանց. «Ո՞վ է ձեզնից այն մարդը, որ մի ոչխար ունենայ, եւ դա շաբաթ օրն ընկնի փոսի մէջ, միթէ չի՞ բռնի ու վեր հանի այն:
 

    Եվ Նա պատասխանեց. «Ո՞ր մարդը ձեզնից, որ ունի մի ոչխար և շաբաթ օրն այն ընկնի փոսի մեջ, չի բռնի ու հանի նրան:

    Այս օրինակով [Տերը] նախ նրանց հանդգնությունն է հանդիմանում թե՝ «Ինչո՞ւ եք մեղադրում ուրիշներին նրա համար, ինչն ինքներդ նույնպես անում եք», որպեսզի չդրդվեին [աշակերտներին] օրինազանցության մեջ մեղադրելու: Երկրորդ՝ նրանց ագահ բարքն է խայտառակում, որովհետև ավելի ընչասեր էին, քան մարդասեր, մի ընկած ոչխարի համար մտահոգվում էին շաբաթ օրը, իսկ մարդու բժշկվելը չէին կամենում: Եվ երրորդ՝ [Տերն] Իրեն ներկայացնում է իբրև բարի հովիվ, ուստի այնտեղ գտնվող ու մեղքերի փոսն ընկած բազմաթիվ [մարդկանցից] միայն մեկն առողջություն ու հանգիստ գտավ, իսկ մյուսները՝ կորուստ ու դատապարտություն:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ նա ասաց նրանց. «Ո՞վ է ձեզնից այն մարդը, որ մի ոչխար ունենայ, եւ դա շաբաթ օրն ընկնի փոսի մէջ, միթէ չի՞ բռնի ու վեր հանի այն:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:9