Հովհաննես Ծործորեցի
«նա ո՛չ պիտի հակառակի եւ ո՛չ էլ պիտի աղաղակի. հրապարակներում նրա ձայնը ոչ մէկը չպիտի լսի.»
Չի հակառակի և չի աղաղակի, և ոչ ոք փողոցներում նրա ձայնը չի լսի:
[Մարգարեն] Նրա հեզությունն է ցույց տալով քարոզում, որովհետև [Հիսուսը] կամենում էր բժշկել նրանց, բայց քանի որ նրանք մերժեցին, Ինքը չհակառակեց: [Մարգարեն] նաև Նրա չարչարանքների մասին է կանխագուշակում: Քանի որ [հրեաները] մտածում էին սպանել [Հիսուսին], Վերջինս ասում է, որ մարգարեի միջոցով ասվել է, որ Ինքը չի հակառակելու [դրան]՝ ըստ այսմ. «Ասես դարձա մի մարդ, որ չի խոսում» (հմմտ. Սաղմ. 37։15):
Մաղաքիա արք. Օրմանյան
«նա ո՛չ պիտի հակառակի եւ ո՛չ էլ պիտի աղաղակի. հրապարակներում նրա ձայնը ոչ մէկը չպիտի լսի.»
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:15
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: