Ա. Լոպուխին
Աբրամը գնաց, ինչպես Աստված պատվիրել էր նրան: Նրա հետ գնաց նաև Ղովտը: Աբրամը յոթանասունհինգ տարեկան էր, երբ դուրս եկավ Խառանից: (Սինոդական թարգ․) [4]
Աբրամը գնաց, ինչպես Աստված պատվիրել էր նրան… Այս խոսքերում ոմանք Աբրամին եղած աստվածային մի նոր հայտնության ցուցում են տեսնում, որը պետք է տեղի ունեցած լիներ արդեն Խառանում, նրա հոր՝ Թարայի մահվանից հետո:
Նրա հետ գնաց նաև Ղովտը… «ինչու Աբրամը իր հետ վերցրեց Ղովտին, - ասում է սուրբ Ոսկեբերանը, - երբ Աստված ասել էր,- Հեռացի՛ր քո երկրից, քո ցեղից ու քո հոր տնից,- Ոչ թե Տիրոջը չհնազանդվելու, այլ, անշուշտ, այն պատճառով, որ Ղովտը երիտասարդ էր, և Աբրամը նրան որպես հայր էր, նա էլ, սիրելով նրան ու նրա խոնարհ բնավորությունը, չցանկացավ բաժանվել արդարից»: Ահա, թե ինչու է Պետրոս առաքյալը Ղովտի մասին գրում, թե սա ընդօրինակում էր Աբրամի բարեպաշտությունն ու հավատքը (Բ Պետ. 2:7):
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Եւ Աբրամը գնաց, ինչպէս ասել էր նրան Աստուած: Նրա հետ գնաց նաեւ Ղովտը: Աբրամը եօթանասունհինգ տարեկան էր, երբ հեռացաւ Խառանից:
(Արարատ թարգ․) Եվ Աբրամը գնաց, ինչպես որ նրան ասել էր Տերը: Ղովտն էլ գնաց նրա հետ: Եվ Աբրամը յոթանասունհինգ տարեկան էր, երբ դուրս եկավ Խառանից:
(Գրաբար) Եւ գնաց Աբրամ որպէս և խօսեցաւ ընդ նմա Աստուած. երթա՛յր ընդ նմա և Ղովտ։ Եւ Աբրամ էր ամաց եւթանասուն և հնգից յորժամ ել ի Խառանէ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: