Ա. Լոպուխին
Աբրամը կտրեց-անցավ երկիրն իր երկարությամբ մինչև Սյուքեմի տարածքը՝ մինչև Մորեի կաղնին: Այն ժամանակ այդ երկրում ապրում էին քանանացիները: (Սինոդական թարգ․) [6]
Աբրամը կտրեց-անցավ… մինչև Սյուքեմի տարածքը՝ մինչև Բարձր կաղնին: Ինչպես ենթադրվում է, հյուսիսից հատելով Պաղեստինի սահմանը, Աբրամը կտրեց-անցավ նրա մեծ մասը դեպի հարավ, մինչև այն վայրը, որտեղ հետո կառուցվեց Սյուքեմ քաղաքը, որը այսպես է կոչվել ի պատիվ Եմովրի որդի Սյուքեմի (Ծննդ. 33:18-19): Հետագայում այս Սյուքեմը դարձավ Սամարիայի մայրաքաղաքը, որին էլ բազմիցս հանդիպում ենք ինչպես Հին, այնպես էլ Նոր Կտակարանում (Բ Օր. 11:30, Դատ. 9:1, Սաղմ. 59:8, Հովհ. 4:5 և այլք): Հիսուս Քրիստոսի ժամանակներում այն նաև Սյուքարեմ էր կոչվում, իսկ Վեսպասիանոսի օրոք՝ Նեապոլիս, որտեղից էլ ծագել է այս բնակավայրի ժամանակակից անվանումը՝ Նաբուլուս կամ Նաբլուս:
Մինչև Մորեի կամ Մամբրեի կաղնիները… Ինչպես անվանվում է մեկ այլ տեղում (Ծննդ., 13:18): Ենթադրում են, որ այստեղ խոսքը մի ամբողջ կաղնուտի կամ թեղուտի մասին է, որ պատկանելիս է եղել մեծահարուստ մի քանանացու, ով Մորե կամ Մամբրե անունն էր կրում և շատ հայտնի էր այդ ժամանակ և այդ կողմերում:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Աբրամը կտրեց անցաւ երկիրն իր երկարութեամբ մինչեւ Սիւքէմ վայրը՝ Բարձր կաղնին: Այդ ժամանակ, սակայն, քանանացիներն էին բնակւում այդ երկրում:
(Արարատ թարգ․) Եվ Աբրամն անցավ այդ երկրով և հասավ մինչև Սյուքեմ կոչված վայրը, մինչև Մորեի կաղնին: Եվ այդ ժամանակ այդ երկրում քանանացիներ էին ապրում:
(Գրաբար) Եւ շրջեցաւ Աբրամ յերկիրն ընդ երկայնութիւն նորա մինչև ի տեղին ի Սիւքէմ, ի կաղնին բարձր. բայց Քանանացիք բնակեալ էին յայնժամ յերկրին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: