Հովհաննես Ծործորեցի
Նրանց հետ առակներով եմ խօսում նրա համար, որ նայում են եւ չեն տեսնում, լսում են եւ չեն իմանում ու չեն հասկանում:
Այն պատճառով եմ առակներով խոսում նրանց հետ, որ տեսնելով հանդերձ չեն տեսնում և լսելով հանդերձ չեն լսում ու չեն հասկանում:
Եթե չտեսնեին, ապա պետք կլիներ նրանց աչքերը բանալու, բայց եթե կուրությունը բնությամբ չէր, այլ կամքով ու անձնիշխանությամբ, դրան ի՞նչ կարելի էր անել: Այդ պատճառով էլ [Հիսուսը] ոչ թե սոսկ ասաց, թե չեն տեսնում, այլ թե «տեսնելո՛վ հանդերձ չեն տեսնում»: Որովհետև տեսնում էին, որ [Հիսուսը] դևեր է հանում, և ասում էին. «Բեեղզեբուղով է հանում» (հմմտ. Ղուկ. 11։15), և լսում էին, որ [մարդկանց] մոտեցնում է Աստծուն և Աստծո հետ Իր միաբանության մասին շատ բաներ խոսում, ասում էին թե՝ «Աստծուց չէ Նա» (հմմտ. Հովհ. 9։16):
Կամ էլ [այս խոսքը նշանակում է], թե Օրենքի միջոցով տեսնող են համարում իրենց, բայց կույր են, և լսում են մարգարեների խոսքերը, բայց չեն հասկանում Եկածին, Ում մասին մարգարեները կանխագուշակեցին՝ ըստ այսմ. «Այս աշխարհ եկա դատաստանի համար, որպեսզի տեսնողները չտեսնեն և տեսնողները կուրանան» (Հովհ. 9։39):
Եվ որպեսզի ոչ ոք չկարծի, թե այս խոսքը միայն թշնամանք է, [Տերը] մարգարեին է վկա բերում.
Մաղաքիա արք. Օրմանյան
Նրանց հետ առակներով եմ խօսում նրա համար, որ նայում են եւ չեն տեսնում, լսում են եւ չեն իմանում ու չեն հասկանում:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:4
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: