Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 13:7

Հովհաննես Ծործորեցի

Եւ ուրիշ մի մաս ընկաւ փշերի մէջ, ու փշերը բարձրացան եւ այն խեղդեցին:

 

    Այլ [մաս] էլ ընկավ փշերի մեջ, և փշերը բարձրացան ու խեղդեցին այն:

    Թեպետ իրենց ուժը տվեցին փշին ու տատասկին, սակայն նրանց մեջ նույնպես հոժարությամբ սերմանելով՝ Ուսուցիչը հայտնեց Իր սերը, որպեսզի անպատասխան լինեին: Եվ որպեսզի ոչ ոք չասի, թե փշի մեջ [սերմն] ինչպե՞ս էր բուսնելու, ասում է՝ «խեղդեցին», և ոչ թե՝ «խեղդվեց», որովհետև սերմը կամովի՛ն մատնեցին մեղքերին, ապականությանն ու ագահությանը: Ահա երբ հարուստը եկավ Տիրոջ մոտ և իր կյանքը մանկությունից ի վեր ցույց տվեց իբրև բերրի ու պարարտ հող, սակայն քանի որ [այն] փշեր էր բուսցրել, մաքրել կամեցավ, [ուստի Տերն ասաց]. «Եթե կամենում ես կատարյալ լինել, վաճառի՛ր քո ունեցվածքը» (Մատթ. 19։21): Բայց նա չկամեցավ, այլ խոժոռ դեմքով՝ փշերի նման, գնաց, ուստի [Տերն] ասաց. «Այդպիսիների համար դժվար է մտնել արքայություն» (հմմտ. Մատթ. 19։23), այլ հրո ճարակ կդառնան, եթե չմաքրվեն, քանի որ կամովին թույլ տվեցին, որ փշերը ծածկեն խոսքն ու անպտուղ դարձնեն: Հետևաբար, մեղադրելի է ոչ թե փշերի բռնությունը, այլ նրանց ծուլությունը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ ուրիշ մի մաս ընկաւ փշերի մէջ, ու փշերը բարձրացան եւ այն խեղդեցին:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:4