Հովհաննես Ծործորեցի
Յիսուս նրանց նայեց եւ ասաց. «Մարդկանց համար այդ անկարելի է, բայց Աստծու համար ամէն ինչ կարելի է»:
 Հիսուսը նայեց նրանց և ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծո համար ամեն ինչ` հնարավոր»:
 Նրանց ամբոխված միտքը հանդարտեցնելու համար նրանց նայեց մեղմախառն ու քաղցրահայաց աչքով: Կամ էլ` Նրա նայելը նշանակում է նրանց տարակուսանքի փարատումը, որովհետև չանտեսեց նրանց հարցը, այլ բացատրում է, որ մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծո համար` հնարավոր: Կամ էլ ասում է, որ Աստծո զորությանն է հատուկ դա անել` ուղտը ասեղի ծակով անցկացնել, որովհետև կամ ուղտին [կարող] է սեղմել, կամ ասեղի ծակը լայնացնել: Այսպես էլ վերին շնորհի կարիքը կա դա իրագործելու համար, այսինքն` ունեցվածքն աղքատներին բաշխելու` ըստ այսմ. «Առանց Ինձ ոչինչ չեք կարող անել» (Հովհ. 15։5): Կամ էլ այսպես. երբ մարդկային [մտածողությամբ] ենք շարժվում` հույսը դնելով հարստության վրա, սրանով անհնար է արքայությունը ժառանգել: Իսկ երբ մեր հույսը Տիրոջ վրա հաստատուն է, Նրա հանդեպ հավատով հաղթում ենք աշխարհին` ըստ Հովհաննեսի. «Սա՛ է աշխարհի հանդեպ հաղթությունը` մեր հավա՛տը» (հմմտ. Ա Հովհ. 5։4), և Նրա քաղցր լծին ենք հնազանդվում գալիք փառքի համար` իմանալով, որ «այս առժամանակյա թեթև նեղությունը մեծ փառք է առաջ բերում մեզ համար» (հմմտ. Բ Կոր. 4։17), և «այս ժամանակի չարչարանքներն արժանի չեն գալիք փառքին, որ հայտնվելու է» (Հռոմ. 8։18), այդ ժամանակ ամեն ինչում զորավոր ենք` ըստ առաքյալի. «Այս բոլորով հաղթում եմ Նրանով, Ով զորացրեց ինձ» (հմմտ. Փիլպ. 4։13), և` «Երբ տկարանում եմ, այդժա՛մ եմ զորանում» (Բ Կոր. 12։11): Ըստ [մեր] կարողության այսպե՛ս դատեցինք սրա մասին. իսկ եթե Աստված մեկին տա խոսքի իմաստություն, այլ գեղեցիկ բաներ էլ կհասկանա, որովհետև հույժ դժվարին է այս խոսքի իմաստը:
 
Մաղաքիա արք. Օրմանյան
Յիսուս նրանց նայեց եւ ասաց. «Մարդկանց համար այդ անկարելի է, բայց Աստծու համար ամէն ինչ կարելի է»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 19:16
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: