Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 23:10

Հովհաննես Ծործորեցի

Եւ ուսուցիչներ չկոչուէք, որովհետեւ Քրիստոս է ձեր ուսուցիչը:

 

    Եվ մի՛ կոչվեք «ուսուցիչ», քանի որ ձեր Ուսուցիչը Քրիստոսն է:

    Ինչի՞ Ուսուցիչն է [Քրիստոսը]: Պարզ է, որ Հոր, քանի որ ո՛չ այլ մեկի, քան Որդու միջոցով ճանաչեցինք Հորը, ինչպես ասում էր [Ինքը Հիսուսը]. «Քո անունը հայտնեցի մարդկանց» (Հովհ. 17:6): [Ուսուցիչն] է նաև աստվածային խորհուրդներին վերաբերող ամբողջ ուսմունքի և գիտության, փառքի և արքայության, դժոխքի ու տանջանքների, նաև Հոգու պարգևների, Ով [Քրիստոսի սովորեցրած] ամեն ինչ [դարձյալ] սովորեցրեց ու հիշեցրեց 1251, և Նրանո՛վ եղանք ներընդունակ 1252: Բայց դու տե՛ս [Տիրոջ] խոնարհությունը, որ չասաց. «Ես եմ [ձեր Ուսուցիչը]», այլ թե` «Քրիստոսն է», ինչպես որ դրանից առաջ էլ չասաց. «Ի՞նչ է ձեզ թվում Իմ մասին», այլ թե` «Քրիստոսի մասին» (Մատթ. 22:42): Այդ պես էլ այստեղ [է ասում], որպեսզի [աշակերտներին] հոժարությամբ ձգի դեպի Իրեն, ինչպես նաև խոնարհություն սովորեցնի, ինչպես ասում է.

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ ուսուցիչներ չկոչուէք, որովհետեւ Քրիստոս է ձեր ուսուցիչը:
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 23:8