Հովհաննես Ծործորեցի
Ով իր անձը բարձրացնում է, կը խոնարհուի. եւ ով խոնարհեցնում է իր անձը, կը բարձրանայ:
Ով բարձրացնում է իրեն, կխոնարհվի, և ով խոնարհեցնում է իրեն, կբարձրանա:
Սա նորից է ասում նշված պատճառով` որպեսզի ոչ միայն գահերիցության ցանկությունն արգելի, այլև հրամայի վերջին աստիճանին իջնել` նրանով հասնելու համար ցանկացածին, այսինքն` բարձրությանը: Եվ, ընդհակառակը, ով փքվում է բարձրությամբ, կցածրանա, ինչպես այն Գոռոզը, որ աթոռն ամպերի մեջ էր դնում և փայլակի պես ընկավ ստորին ոլորտները 1254: Բայց [Տերն] աննպատակ չի պատվիրում խոնարհեցնել սեփական անձը, ինչը ներքին մարդուն 1255 է վերաբերում, և ինչից արտաքին [մարդն] էլ է համեստ կերպարանք առնում, ինչպես որ անապատներում բնակվող սուրբ ճգնավորները հագուստով ու կացարանով համեստ ու աղքատիկ են, այն դեպքում, որ [նրանցից շատերն] ընչավետ ու պատվավոր [մարդիկ] են եղել. նրանք, ասես նշանագրերով, իրենց մեջ Քրիստոսի խոնարհությունն են գրում: Որովհետև կան այնպիսիք, որ կեղծավորաբար` արտաքուստ խոնարհ են երևում, բայց մտքով ամբարհավաճ ու բիրտ են: Այսպիսիներին անգոսնում 1256 է [Տերը]` գովելով մտքի խոնարհությունը, ինչպես սովորելու ենք հաջորդիվ: Նաև [Տերը որպես թե] ասում է. ծառը, որքան խորն է արմատներ արձակում, այնքան թե՛ ամուր, թե՛ բարձր է լինում, իսկ եթե միայն բարձրություն ունենա և ո՛չ խոր արմատներ, չի կարող այդ բարձրության մեջ մնալ: Կամ ա՛յլ կերպ. մարդն ինքնաբավ չէ, այլ Տիրոջից է թե՛ խոնարհվում, թե՛ բարձրանում. ուրեմն եթե խոնարհվում է, բարձրության շնորհն է ստանում` ըստ Սողոմոնի 1257, իսկ եթե անձամբ է կամենում բարձրանալ, Աստված Իր նախախնամությունը հետ է քաշում, մարդկային տկարությունը հանդիմանվում է, և [մարդն] ընկնում է փառքից:
Մաղաքիա արք. Օրմանյան
Ով իր անձը բարձրացնում է, կը խոնարհուի. եւ ով խոնարհեցնում է իր անձը, կը բարձրանայ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 23:8
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: