Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 26:4

Հովհաննես Ծործորեցի

եւ խորհուրդ արեցին, որպէսզի նենգութեամբ բռնեն Յիսուսին ու սպանեն:
   
    Որոշեցին, որ նենգությամբ բռնեն Հիսուսին և սպանեն:

    [Ավետարանիչը] ժողովվելու պատճառն է նշում. հավաքվեցին որոշում կայացնելու: Իսկ որոշումն այն չէր, որ հավատային Նրան կամ Օրենքը քննեին ու Նրան արդար ցույց տային, այլ որ գաղտնի բռնեին ու սպանեին, որովհետև այդ երկուսի համար էին խորհրդակցում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

եւ խորհուրդ արեցին, որպէսզի նենգութեամբ բռնեն Յիսուսին ու սպանեն:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:3