Սրբ. Եփրեմ Ասորի
Եւ Ադամն իր կնոջ անունը դրեց Կեանք, որովհետեւ նա է բոլոր մարդկանց նախամայրը:
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնությու գլուխ 3:17
Ա. Լոպուխին
Եվ Ադամն իր կնոջ անունը դրեց Եվա(Կյանք), որովհետև նա է բոլոր մարդկանց նախամայրը։ (Սինոդական թարգ․)[20]
Եւ Ադամն իր կնոջ անունը դրեց... Մինչև հիմա, ինչպես երևում է Սուրբ Գրքից, նա չուներ իր սեփական անունը: Վերջինս ամուսնու հանդեպ իր հարաբերությամբ մատնանշվում էր «կին» բառով: Այժմ իրեն տրված անունը, եբրայերեն «Հավվա», նշանակում է «կյանք» կամ, այսպես ասած, «սերնդագործող» ( հուն. ζωογονος): Այդ հանգամանքը, որ Ադամը նույնիսկ մահվան մասին աստվածային վճռի ժամանակ կասկածի տակ չդրեց կնոջը (և նրա սերնդին) տրված Աստծո խոստման անխախտելիությունը՝իբրև կյանք արտադրողի(սերնդագործողի), եկեղեցու հայրերն իրավացիորեն վերագրում են անկյալ նախածնողների գիտակցված, կենդանի և ջերմագին հավատքին առ խոստացված Փրկիչը՝ Մեսիան:
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Եւ Ադամն իր կնոջ անունը դրեց Կեանք, որովհետեւ նա է բոլոր մարդկանց նախամայրը:
(Արարատ թարգ․) Եվ Ադամն իր կնոջ անունը Եվա դրեց, որովհետև նա եղավ բոլոր կյանք ունեցողների մայրը:
(Գրաբար) Եւ կոչեաց Ադամ զանուն կնոջ իւրոյ կեանս. զի նա՛ է մայր ամենայն կենդանեաց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: