Սրբ. Եփրեմ Ասորի
Տէր Աստուած Ադամի ու նրա կնոջ համար կաշուից զգեստներ պատրաստեց եւ հագցրեց նրանց:
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնությու գլուխ 3:17
Ա. Լոպուխին
Եվ Տեր Աստված Ադամի ու նրա կնոջ համար կաշվից զգեստներ պատրաստեց և հագցրեց նրանց։ (Սինոդական թարգ․)[21]
Տեր Աստված... կաշվից զգեստներ պատրաստեց... Այս աստվածաշնչյան կարճ նշման մեջ, լավագույն մեկնիչների կարծիքով, տրված է զոհաբերության սահմանակարգի հաստատման աստվածային լռելյայն հրահանգը(նախանշելով այն մեծագույն Զոհաբերությունը, որը պիտի մատուցեր Փրկիչը մարդկության մեղքերի քավության համար): Դրանով հիանալիորեն բացատրվում է նաև ենթատեքստի հետ ունեցած կապը, և որի միջոցով վերականգնվում է տեքստի ամբողջական կապակցվածությունը: Ինչպես նախորդ համարում առաջին կնոջը հատուկ անուն տալու հանգամանքը հարազատորեն առնչվում էր մեսիական գաղափարի հետ, այնպես էլ կենդանիների զոհաբերումը խորհրդանշում էր միևնույն գափափարը: Աստված մարդուն հրահանգեց այդ զոհաբերված կենդանիների կաշին օգտագործել որպես զգեստ: Այսպիսին է Աստվածաշնչյան տվյալներով, ինչպես նաև մարդկության մշակույթի պատմության տվյալներով, մարդկանց զգեստների երկրորդ փուլի զարգացման ընթացքը:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Տէր Աստուած Ադամի ու նրա կնոջ համար կաշուից զգեստներ պատրաստեց եւ հագցրեց նրանց:
(Արարատ թարգ․) Եվ Տեր Աստված Ադամի և նրա կնոջ համար կաշվից հանդերձներ պատրաստեց ու հագցրեց նրանց:
(Գրաբար) Եւ արա՛ր Տէր Աստուած Ադամայ և կնոջ նորա հանդերձս մաշկեղէնս, և զգեցո՛յց զնոսա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: