Ծննդոց գրքի մեկնություն 39:4

Ա. Լոպուխին

Հովսեփը, շնորհ գտնելով տիրոջ առաջ, ծառայում էր նրան, և նա իր տան վրա վերակացու կարգեց նրան, և իր բոլոր ունեցվածքը նրա  ձեռքը հանձնեց։ [4](Սինոդական թարգ․)
   
   Այն, որ Աստված  օրհնում էր Հովսեփին և նրա գործերը,  աննկատ չի մնում հեթանոս տիրոջից (հմ․ 3) ճիշտ  այնպես, ինչպես  փղշտացիները նկատեցին աստծո օրհնությունը  Իսահակի դեպքում (Ծննդ. 26:28), Լաբանն էլ  նկատեց Հակոբի դեպքում (Ծննդ.  30:27)։  Նա Հովսեփին է վստահում իր տան կառավարումը. նրան կարգում է իր ծառաների  վերակացու։ Հռոմում նման վերակացուն կոչվում էր atriensis: Նմանատիպ վերակացուները հաճախ պատկերվում էին եգիպտական արձանների վրա (հմմտ․ Մատթ.  24:45–47, Ղուկ.  12:42–44)։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Դրա համար էլ նա նրան իր տան վերակացու կարգեց եւ իր ողջ ունեցուածքը վստահեց Յովսէփին: Երբ տէրը նրան իր տան եւ իր ունեցած ամէն ինչին վերակացու կարգեց,
(Արարատ թարգ․) Եվ Հովսեփը շնորհ գտավ նրա առջև ու ծառայում էր նրան: Նա Հովսեփին իր տան վերակացուն դարձրեց և իր ողջ ունեցվածքը նրա ձեռքը հանձնեց:
(Գրաբար) Եւ եդիտ Յովսէփ շնորհս առաջի տեառն իւրոյ. զի հաճոյ էր նմա: Եւ կացոյց զնա ի վերայ տան իւրոյ. եւ զամենայն ինչ որ իւր էր` ետ ի ձեռս Յովսէփայ: Եւ եղեւ յետ կացուցանելոյ զնա ի վերայ տան իւրոյ` եւ ի վերայ ամենայն իրիք որ ինչ էր նորա: