Ծննդոց գրքի մեկնություն 45:9

Ա․ Լոպուխին

Արդ, շտա՛պ գնացեք իմ հոր մոտ և ասացե՛ք նրան. «Այսպես է ասում քո որդի Հովսեփը. Աստված ինձ ողջ եգիպտացիների երկրի տեր է դարձրել: Արի՛ ինձ մոտ և մի՛ուշացիր»: [9] (Սինոդական թարգ․)
   
   Հովսեփը եղբայրներին շտապեցնում է իր մոտ բերել հորը՝ վախենալով,  որ նրան ողջ չի տեսնի (Ծննդ․ 45:13):
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Արդ, շտապ գնացէ՛ք իմ հօր մօտ եւ ասացէ՛ք նրան. «Այսպէս է ասում քո որդի Յովսէփը. Աստուած ինձ ողջ Եգիպտացիների երկրի տէր է դարձրել: Արի իջի՛ր ինձ մօտ եւ մի՛ դանդաղիր:
(Արարատ թարգ․) Շտապ գնացեք իմ հոր մոտ և ասացեք նրան. «Այսպես է ասում քո որդի Հովսեփը. Աստված ինձ ամբողջ Եգիպտոսի տերը դարձրեց: Ինձ մոտ իջի՛ր և մի՛ ուշացիր:
(Գրաբար) Արդ` փութացեալ ելէք առ հայրն իմ եւ ասացէք ցնա. Այսպէս ասէ որդին քո Յովսէփ: Արար զիս Աստուած տէր ամենայն երկրիս Եգիպտացւոց. արդ` եկ էջ առ իս. եւ մի հեղգար: