Ա. Լոպուխին
«Եվ նրանց մեկ սիրտ պիտի տամ և նոր հոգի պիտի դնեմ նրանց մեջ, և քարե սիրտը պիտի հեռացնեմ նրանց մարմնից և նրանց մարմնեղեն մի սիրտ պիտի տամ»։ [19] (Սինոդական թարգ․)
Սույն 19-րդ համարը դիտարկելի է 36:26-րդ համարի հետ (հմմտ․ Բ Օրին․ 30։6։ Երեմ․ 24:7, 32:39)։ Սիրտը զգացմունքի, բայց նաև ինքնակամ որոշումների օթևանն է (Եզեկ․ 38:10-րդ համար), և այդ կամքի արգասիք վճիռների կայացման առումով սիրտն էապես նույնական է հոգու հետ: Գերությունից վերադառնալուց հետո հրեաների բոլոր զգացմունքները, մտածելակերպն ու վարքագիծը ուղղված պիտի լինեն դեպի Յահվեն, այլ ոչ թե՝ դեպի կուռքերը։ Սակայն այս խոստման լիարժեք իրականացումը հնարավոր դարձավ միայն քրիստոնեության մեջ՝ մարդու վերածնունդով (Բ Կորնթ. 3:3), որը քրիստոնեության առանցքային գաղափարներից է:
«Մի սիրտ» - Յոթանասնից թարգմանության մեջ՝ «նոր սիրտ», քանի որ Յոթանասնից թարգմանիչները եբրայեցերեն «էխադ» բառի փոխարեն (որ նշանակում է «մեկ») տարընթերցում են «ախէր» (որ նշանակում է «այլ», «ուրիշ») , որն էլ առավել է պատշաճում համատեքստին:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Եւ ուրիշ սիրտ եմ տալու նրանց, նոր հոգի եմ պարգեւելու նրանց, հանելու եմ քարեղէն սիրտը նրանց մարմիններից
(Արարատ թարգ․) Եվ նրանց մեկ սիրտ պիտի տամ և նոր հոգի պիտի դնեմ նրանց ներսում, քար սիրտը պիտի հեռացնեմ նրանց մարմնից և նրանց մարմնեղեն մի սիրտ տամ,
(Գրաբար) Եւ տաց նոցա սիրտ այլ. և ոգի նո՛ր նորոգեցից նոցա. և հանի՛ց զսիրտն քարեղէն ‘ի մարմնոց նոցա, և տա՛ց նոցա սիրտ մարմնեղէն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: