Եզեկիելի մարգարեության մեկնություն 12։2

Ա. Լոպուխին

«Մարդո՛ւ որդի, դու ապստամբների տան մեջ ես բնակվում․ նրանք աչքեր ունեն տեսնելու, բայց չեն տեսնում, նրանք ականջներ ունեն լսելու, բայց չեն լսում, որովհետև նրանք ապստամբ տուն են»։ [2] (Սինոդական թարգ․)
   

   Գլխի սկզբնահատվածը մեզ տանում է դեպի մի փոքր ավելի վաղ ժամանակներ. մարգարեն ասես թե խոսում է գերյալների ունեցած նոր, դառնագին փորձառության ազդեցության ներքո։ Նախորդող քարոզության անհաջողությունը, ինչպես երևում է, առիթ էր դարձել նոր հայտնությունների համար. ոչ միայն երուսաղեմացիները, այլ նաև նրանց հանդեպ բացասական տրամադրված բաբելոնացի գաղութարարները ոչ մի կերպ չէին հավատում Հրեաստանի մոտալուտ անկմանը։

   «Ապստամբների տան մեջ» - Այս արտահայտությունը դիտավորյալ առանց բացատրության է թողնված՝ որպես հայտնի և բազմիցս մատնանշված իրականություն (Եզեկ․ 2:5 և այլ տեղիներ)՝ ի տարբերություն 9-րդ համարի, որում բացատրությունն էլ ավելի քիչ էր անհրաժեշտ։ Յոթանասնից թարգմանությունը, չգիտես ինչու, «անիրավության մեջ» ձևն է ընդունում՝ հավանաբար ազդված լինելով Ղևտ․ 16։16-րդ համարից:

   «Աչքեր ունեն տեսնելու, բայց չեն տեսնում» - և այդպես շարունակ․․․ Այս արտահայտությունը, որ գալիս է դեռևս Երկրորդ Օրինաց 29։14-րդ տեղիից, դարձել է մարգարեների համար սիրելի արտահայտություններից մեկը (Ես. 9։6, Երեմ․ 5:21, Մարկ․ ​​8։18

--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Մարդո՛ւ որդի, դրանց անօրէնութիւնների մէջ ես դու բնակւում. աչքեր ունեն տեսնելու, բայց չեն տեսնում, ականջներ ունեն լսելու, բայց չեն լսում, քանի որ դառնացնողների տուն են:
(Արարատ թարգ․) «Մարդո՛ւ որդի, դու ապստամբների տան մեջ ես բնակվում, որոնք աչքեր ունեն տեսնելու, բայց չեն տեսնում, և ականջներ ունեն լսելու, բայց չեն լսում, որովհետև նրանք ապստամբների տուն են։
(Գրաբար) Որդի մարդոյ՝ 'ի մէջ անօրէնութեանց նոցա բնակեալ ես դու. որ աչս ունին տեսանելոյ՝ և ո՛չ տեսանեն, ա ականջս լսելոյ՝ և ո՛չ լսեն. զի տուն դառնացողա՛ց են։