Ա. Լոպուխին
«Ապա այնտեղ գտնվող Նոյը, Դանիելը և Հոբը, կենդանի եմ Ես,- ասում է Տեր Աստված,- չէին փրկի ո՛չ իրենց որդիներին, ո՛չ դուստրերին. նրանք իրենց արդարությամբ միայն իրենց հոգիները կփրկեին»։ [20] (Սինոդական թարգ․)
Վերջում 3 արդարները դարձյալ հիշատակվում են ամբողջական անվանումներով՝ ի տարբերության 2-րդ և 3-րդ պատիժների վերաբերությամբ նրանց կարճառոտ հիշատակությանը՝ «այս երեք մարդիկ» (18-րդ համարը)։ Այդկերպ նաև՝ այստեղ գործածվում է «իրենց հոգիները կփրկեին» արտահայտությունը՝ 16-րդ և 18-րդ համարներում կիրառվող «կփրկվեին» պարզ արտահայտության փոխարեն։
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) բայց Նոյը, Յոբն ու Դանիէլը այնտեղ լինեն, - վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - թէ տղաներ ու աղջիկներ էլ ունենան նրանք՝ չեն փրկուելու, այլ նրանք երեքը միայն իրենց արդարութեամբ փրկելու են իրենց հոգիները»:
(Արարատ թարգ․) բայց Նոյը, Յոբն ու Դանիէլը այնտեղ լինեն, - վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - թէ տղաներ ու աղջիկներ էլ ունենան նրանք՝ չեն փրկուելու, այլ նրանք երեքը միայն իրենց արդարութեամբ փրկելու են իրենց հոգիները»:
(Գրաբար) Եւ Նոյ, և Յովբ, և Դանիէլ 'ի միջի նորա իցեն. կենդանի՛ եմ ես ասէ Ադովնայի Տէր, եթէ իցէ ուստերք և դստերք նոցա մնասցեն. այլ նոքա արդարութեամբ իւրեանց զանձինս իւրեանց ապրեցուսցեն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: