Ա. Լոպուխին
«Եվ ազգերը լսեցին նրա մասին. նա բռնվեց նրանց փոսում, և նրան շղթաներով տարան Եգիպտոսի երկիրը»։ [4] (Սինոդական թարգ․)
«Նա բռնվեց նրանց փոսում» - սա գազաններին որսալու մի տարածված միջոց էր Արևելքում։ Սլավոնական տեքստում՝ «վիրավորվեց», ինչպես որ Վուլգաթայում է․ «Non absque vulneribus»:
«Շղթաներով» - բառացիորեն՝ «օղակների վրա»։ Այստեղ խոսքն այն օղակների մասին էր, որոնք կախվում էին քթանցքներից։ Սլավոներենում՝ «սանձերով»:
«Եգիպտոսի» - հրեական թագավորներից միայն Հովաքազը գերեվարվեց Եգիպտոս Նեքավով փարավոնի կողմից (Դ Թագ. 23:33):
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Նրա մասին լսեցին ազգեր, ռնեցին նրան՝ սպանելու համար, դնչակալով տարան Եգիպտացիների երկիրը:
(Արարատ թարգ․) Եվ ազգերը լսեցին նրա մասին. նա բռնվեց նրանց փոսում, և նրան կարթերով տարան Եգիպտոսի երկիրը։
(Գրաբար) Լուա՛ն զնմանէ ազգք, ըմբռնեցին զնա յապականութիւն. և տարան զնա գայլիբերա՛ն յերկիրն Եգիպտացւոց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: