Ա. Լոպուխին
«Իսկ նրա մարգարեներն ամեն ինչ ծեփում են ցեխով, ունայն բաներ են տեսնում և սուտ գուշակություններ են անում նրանց համար՝ ասելով. «Այսպես է ասում Տեր Աստված», մինչդեռ Տերը չէր խոսել»։ [28] (Սինոդական թարգ․)
Իշխանների այսօրինակ վարքագծի մեղավորները մարգարեներն են (այդ իսկ պատճառով էլ խոսքի ընթացքը դարձյալ վերադառնում է դեպի մարգարեները), որոնք, որպես հասարակության բարոյականության պահապաններ, պետք է դատապարտեին կառավարող դասակարգին, իշխաններին սպառնային Աստծո դատաստանով, մինչդեռ մարգարեները հանգստացնում էին իշխաններին՝ («նրանց համար») երջանիկ ապագայի վերաբերյալ կեղծ կանխատեսումներ անելով (հմմտ․ Եզեկ․ 13:6-7, 10-11, Միք․ 3:11, Սոփ․ 3:4, Երեմ․ 23:31 և այլ տեղիներ)։
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) Նրա մարգարէները, որոնք կոծկում էին այդ մեղքերը, ընկնելու են, նրանք, որ սնոտի բաներ էին գուշակում, ստութիւններ տենչում եւ ասում էին, թէ այսպէս է ասում Ամենակալ Տէրը, մինչդեռ Տէրը նման բան չէր կարող խօսել:
(Արարատ թարգ․) Եվ նրա մարգարեները նրանց արարքները ծեփում են՝ ունայն տեսիլքներ տեսնելով և նրանց համար սուտ գուշակություն անելով. Այսպես է ասում Տեր Աստված, մինչդեռ Տերը չի խոսել։
(Գրաբար) Եւ մարգարէք նորա՝ որ ծեփէին զնոսա անկցին. որք տեսանէին սնոտիս. ըղձային նոցա ստութիւն, և ասէին. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. և Տեառն չէ՛ր խօսեցեալ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: