Եզեկիելի մարգարեության մեկնություն 22։7

Ա. Լոպուխին

«Քեզ մոտ հոր ու մոր մասին չարախոսում են, օտարականին վիրավորում են քո մեջ, որբին և այրուն ճնշում են քեզանում»։ [7] (Սինոդական թարգ․)
   
   Այն, ինչը որ 6-րդ համարում «իշխանավորները» անում են մեծ մասշտաբով, այդ նույնը իրենց թույլ են տալիս անել բոլոր ցածր խավերը՝ ուղղակի ավելի փոքր մասշտաբով, իրենց հնարավորության սահմաններում։ Մեղքերի թվարկումն այստեղ, ինչպես երևում է, սկսվում է բարոյական պարտականություններից, որոնցից 8-րդ համարում մարգարեն անցում է կատարում կրոնական պարտավորություններին, սակայն 12-րդ համարում դարձյալ վերադառնում է վերոնշյալ բարոյական նորմերին։ Ծնողների մասին չարախոսության մեղքն առաջին տեղում է դրված, հավանաբար, նկատի ունենալով այդ մեղքի ծանրության հանգամանքը։ Օտարականին վիրավորանք հասցնելը երկրորդ տեղում է դրված՝ ամենայն հավանականությամբ հաշվի առնելով այդ մեղքի համընդհանուր տարածվածությունը: Այստեղ հիշատակվում են մերձավորների նկատմամբ գործվող ամենածանր մեղքերը, իսկ 12-րդ համարում արդեն՝ պակաս կարևորները:

   

Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 22:6
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) քո մէջ հօրն ու մօրն էին անարգում, եկուորի ու պանդխտի հետ անիրաւութեամբ էին վարւում, որբին ու այրուն բռնադատում,
(Արարատ թարգ․) Հորն ու մորն անարգեցին քո մեջ, օտարականին հարստահարեցին քո մեջ, որբին և այրուն կեղեքեցին քեզանում։
(Գրաբար) Զհայր և զմայր անարգէին ‘ի քեզ, և ընդ եկին և ընդ պանդխտին՝ անիրաւութեամբ գնային ‘ի քեզ. զորբն և զայրին բռնադատէին ‘ի քեզ.