Ա. Լոպուխին
««Եվ պիտի խմես այն ու պիտի քամես և նրա բեկորները պիտի լիզես և կուրծքդ պիտի պատառոտես, որովհետև Ե՛ս ասացի դա»,- ասում է Տեր Աստված»։ [34] (Սինոդական թարգ․)
«Ու պիտի քամես» - չնայած այն բանին, որ դա սարսափի և արհավիրքի բաժակ է, սակայն պոռնիկն ագահորեն պիտի խմի այն՝ այնպես, ասես այդ բաժակի միջի խմիչքը քաղցրացած լինի։ Սա չափազանց մեծ հուսահատությանը բնորոշ հոգեբանական նուրբ հատկանիշ է, որի տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ մարդ կարծես հաճույք է ստանում իր տառապանքից։
«Եվ նրա բեկորները պիտի լիզես» - «բեկորներ» - եբրայեցերենում՝ «խարասիմ», որ կարող է նշանակել նաև կավե ամբողջական անոթը (Երեմ. 19:1-րդ համար և այլ տեղիներ)՝ ելնելով այն հանգամանքից, որ այս բառից չի ենթադրվում, թե բաժակը կոտրված է․․․
«Եվ կուրծքդ պիտի պատառոտես» - նկատի է առնվում վշտի ամենավերին աստիճանի դրսևորումը, քանի որ ավելի փոքր աստիճանի վշտի պարագայում մարդ միայն հարվածում է իր կրծքին։ Պոռնիկ կնոջ համար կրծքերը նաև որպես մեղքի «գործիք» էին ծառայում (3-րդ և 21-րդ համարներ): Յոթանասնից թարգմանությունն այս նախադասությունից հետո հավելադրում է եբրայեցերեն բնագրին հակադիր և այնտեղ առկա մտքի ընթացքը խափանող մի նախադասություն․ «Եվ վերացնելու եմ քո տոներն ու ամսագլուխները»։
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 23:31
--------------------------------
[34](Էջմիածին թարգ․) Մազերդ ես փետելու եւ ստինքներդ ծեծելու: Տօներն ու ամսագլուխները վերացնելու եմ քեզանից. այդ ե՛ս խօսեցի», - ասում է Ամենակալ Տէրը: -
(Արարատ թարգ․) Եվ դու պիտի խմես այն ու քամես և նրա բեկորները պիտի կրծես. ստինքներդ պատառոտես, որովհետև ե՛ս եմ խոսել»,- ասում է Տեր Աստված։
(Գրաբար) արբցես՝ և քամեսցես. և զհերս քո խզեսցես, և զստինս քո կոծեսցես. և զտօնս քո և զամսագլուխս քո դարձուցից ‘ի քէն. զի ե՛ս խօսեցայ՝ ասէ Ադովնայի Տէր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: