Եզեկիելի մարգարեության մեկնություն 23։1

Ա. Լոպուխին

«Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»։ [1] (Սինոդական թարգ․)
   
   Օղոլան և Օղոլիբան։ Այս գլուխը զուգահեռ է 16-րդ և 20-րդ գլուխներին։ Այս նշված գլուխների նմանողությամբ՝ սույն գլուխը նույնպես ուսումնասիրության է ենթարկում Իսրայելի կռապաշտությունը՝ դարձյալ պատմական տեսանկյունից՝ այն ներկայացնելով որպես մոտալուտ կործանման պատճառ։ Իսկ մասնավորապես 16-րդ գլխի նմանողությամբ էլ այս 23-րդ գլուխը կռապաշտությունը ներկայացնում է նաև որպես շնության կերպարանքի ներքո դրսևորվող մի երևույթ։ Սակայն ի տարբերություն այդ երկու վերոնշյալ գլուխների՝ սույն 23-րդ գլուխը

   ա) ավելի շատ առնչվում է Իսրայելի հետագա պատմությանը (8-րդ և 7-րդ դարերին),

   բ) ավելի շատ քննության է առնում քաղաքական պատմությունը, քան թե՝ կրոնական պատմությունը։ Այլ խոսքով ասած՝ քննվում են հարևան ժողովուրդների հետ կնքված դաշինքները, բայց ի մասնավորի կենտրոնացում է տեղի ունենում այդ դաշինքների ունեցած կրոնական ա՛յն հետևանքների վրա, որոնք հանդես էին գալիս որպես օտար պաշտամունքների նկատմամբ հակումի դրսևորումներ, ինչպես որ մատնացույց են անում արդեն իսկ հիշատակված քույրերի անվանումները,

   գ) ի տարբերություն 16-րդ գլխի՝ այստեղ ավելի շատ է խոսվում հյուսիսային (Օղոլա) թագավորության մասին,

   դ) իր վերջաբանում մեսիական խոստումներ չի բովանդակում։ Սույն գլուխը կարելի է բաժանել հետևյալ հատվածների. 1-4-րդ համարներ – Օղոլա և Օղոլիբա քույրերի՝ Սամարիայի և Երուսաղեմի պոռնկություններն իրենց կյանքի առաջին շրջանում՝ եգիպտացիների հետ։ 5-10-րդ համարներ - Օղոլայի պոռնկությունը ասորեստանցիների և եգիպտացիների հետ ու նրա պատիժը։ 11-21-րդ համարներ - Օղոլիբայի պոռնկությունը ասորեստանցիների (11-13-րդ համարներ), քաղդեացիների (14-18-րդ համարներ) և եգիպտացիների (19-21-րդ համարներ) հետ: 22-35-րդ համարներ - Նրա պատիժը։ 36-49-րդ համարներ - Այդ պատժի
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.