Ա. Լոպուխին
«Եվ պիտի թալանեն քո հարստությունը և քո ապրանքները պիտի կողոպտեն, և պիտի կործանեն քո պարիսպները և քարուքանդ պիտի անեն քո գեղեցիկ տները և քո քարերն ու քո ծառերը, և քո հողը ջրի մեջ պիտի թափեն»։ [12] (Սինոդական թարգ․)
Քաղաքը պիտի կողոպտվի ու կործանվի։ «Հարստություն» բառը սլավոներենը եբրայեցերենից բառացիորեն թարգմանել է «ուժ», բայց «խայլ» բառը Եզ. 28:4-րդ և Երեմ. մարգարեության 15:13-րդ համարներում նշանակում է հենց «հարստություն»։
«Ապրանքները» - սլավոներենում՝ «ունեցվածքը»։
«Գեղեցիկ տները» - որոնք հիշատակվում են Եսայու մարգարեության 23։13-րդ համարում։ Այդ տները շատ բարձրասլաց էին՝ քաղաքի փոքրամասշտաբ տարածքի պատճառով։
«Հողը» - աղբը՝ հմմտ․ 4-րդ համար։ Յոթանասնից թարգմանության մեջ բայերը եզակի թվով են դրված՝ Նաբուգոդոնոսորին մատնացույց անելու նպատակով։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Աւարելու են ամրոցներդ, կողոպտելու՝ ունեցուածքդ, ինչքդ, կործանելու են պարիսպներդ, տապալելու՝ ցանկալի ապարանքներդ, ծովն են թափելու քարերդ, փայտերդ ու հողդ:
(Արարատ թարգ․) Քո հարստությունը պիտի թալանեն և քո ապրանքները, ավարը պիտի կողոպտեն, պիտի քանդեն քո պատերը և քարուքանդ անեն քո շքեղ տները և քո քարերն ու քո փայտերը, քո հողը ջրի մեջ թափեն։
(Գրաբար) Եւ աւա՛ր առցէ զզօրութիւնս քո, և կողոպտեսցէ զինչս քո, և կործանեսցէ զպարիսպս քո, և զցանկալի ապարանս քո տապալեսցէ. և զքարինս և զփայտս և զհողն ‘ի ծովն ամասցէ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: